Մշակույթ - «Պատարագ առ Կոմիտաս» եւ «Անուշ» օպերան՝ մանուկների մեկնաբանմամբ

Կոմիտասը երբ հավաքչությամբ համակարգում էր հայ երգը, այդ թվում՝ մանկական, գիտակցում էր, որ դա հայ պրոֆեսիոնալ երաժշտության հիմքն էր դառնալու: Մինչդեռ դժվար է ասել՝ 1912թ. Արմեն Տիգրանյանը, երբ Ալեքսանդրապոլում իր ռեժիսուրայով բեմադրում էր «Անուշը» (դիրիժոր՝ Գ. Բուրկովիչ), մտածո՞ւմ էր, որ այդ օպերան կարժանանար նույն ճակատագրին: Փաստորեն՝ այո. «Անուշը» 1935 թվականից տարբեր ռեժիսորական լուծումներով չի իջնում Ազգային օպերային թատրոնի բեմից: Ավելին՝ օպերային այսօր անդրադարձել են կոմպոզիտորի անունը կրող երեւանյան երաժշտական դպրոցի սաները, նույնիսկ այն եւ «Պատարագ առ Կոմիտաս» համերգ-ներկայացումը ցուցադրել ԱՄՆ-ի «Ալեքս» թատրոնում:

«Առավոտը» հանդիպեց Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գեւորգյանի հետ: Խնդրեցինք ներկայացնել ոչ միայն ԱՄՆ-ում ապրիլի 2-ից մայիսի 2-ը իր սաների հյուրախաղերը, այլեւ ինչպես հղացավ անդրադարձը Կոմիտասյան եւ Տիգրանյանական ստեղծագործություններին: Տնօրենը հայտնեց, որ 2015թ. Եղեռնի 100-ամյա տարելիցի եւ իրենց դպրոցի հիմնադրման 65-ամյակի առիթներով երկու նախագծերի հեղինակ եւ ռեժիսոր Գոշ Սարգսյանն առաջարկով դիմել է իրեն: Հետո էլ մանրամասնեց. «Վոկալի մասնագետ Շաքե Աշչյանի հետ ընտրեցինք լավագույն ձայներին, օրինակ՝ Անուշի դերերգը վստահելով 10-ամյա Անի Թամազյանին, Սարոյինը՝ Էրիկ Մխիթարյանին (14տ.), Անուշի մայրը՝ Աղավնի Հարությունյանն է (11տ.), Մոսին՝ 15-ամյա Արմեն Ավետիսյանը, քյոխվան՝ Կարապետ Այրումյանը, իսկ պատմիչը՝ դպրոցի «Արտիստ» թատերախմբի ղեկավար Արթուր Բաբայանն է: Ընտրվեցին նաեւ Անուշի ու Սարոյի ընկերները՝ Նարե Ասատրյանը, Ալետա Թադեւոսյանը, Գայանե Հարությունյանը, Գայանե Վարդանյանը, Լիանա Այրումյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Վահե Բադալյանը, Վահե Հակոբյանը:

Ամերիկյան շրջագայության ժամանակ մեզ միացան տեղի երաժիշտներից կազմված կամերային երաժշտախումբն ու փողային գործիքների կազմը, ընդ որում՝ վերջիններս այլազգի էին: Երգչախմբի պարտիան կատարեցին տեղի դպրոցների սաներից կազմված կոլեկտիվները եւ Սուրբ Պետրոս եկեղեցու երգչախումբը, ինչպես նաեւ Համազգայինի «Անի» պարախումբը»: 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ