«Տեսակետ» մամուլի ակումբ - «Աշխարհի ցանկացած իշխանություն կերազեր մեր ժողովրդի նման ժողովուրդ և զինվոր ունենալ». Նիկոլ Աղաբաբյան

Այսօր՝ մայիսի 5-ին,  «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին գրող, երգահան Քրիստ Մանարյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը, գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը և «Հայկազունք» համույթի գեղ. ղեկավար Գուսան Հայկազունը:

Ստորև ներկայացնենք, թե ինչպես են անդրադարձել ասուլիսին լրատվամիջոցները:

nyut.am

«Սխալ է ասված «քառօրյա պատերազմ», որովհետև պատերազմը երբեք էլ չի ավարտվել, ավելի ճիշտ` պատերազմի քառօրյա սրացումը պետք է սթափեցնող ազդակ լինի, որ ազգովի, պետականորեն հոգեփոխվենք, սրբագրենք մեզ, մեր մոտեցումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը` շեշտելով, որ Հայաստանում գիտությունը պետք է շոգեքարշը լինի. «Ինչպես նոբելյան մրցանակակիրը բացատրեց, Իսրայելը ոտքի կանգնեց գիտությամբ: Մենք էլ, թեև նավթ չունենք, բայց ունենք ոգի ու գաղափար»:

Նյութն ամբողջությամբ՝ http://nyut.am/?p=115692&l=am

 

 

yerkir.am

 

«Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունի կարծիքով` մենք վաղուց պետք է այդ քայլն արած լինեինք: Ըստ նրա` միևնույն է, ոչ մի պետություն էլ մեզ «բանի տեղ չի դնում»: «Ռուսաստանը միշտ էլ խաբել է, Ադրբեջանը` հարձակվել: Բացի այդ` եթե մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, ինչպե՞ս կարող ենք ստիպել, որ մյուսները ճանաչեն»,- ասաց Հայկազունը:

 

Նյութն ամբողջությամբ՝ http://www.yerkir.am/news/view/106324.html

 

nyut.am

 

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը գտնում է, որ խնդիրների մասին բարձրաձայնելու ժամանակն է, որովհետև սահմանին նահատակվող մեր տղաներին պաշտպանելու համար պետք է իմանանք ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմը տեղի է ունեցել պետական դավաճանության պատճառով. «Սա եռակողմ համաձայնության արդյունք է. ռուսներին ձեռք է տալիս, որ Ադրբեջանն իր կողմը թեքվի, մտնի ԵՏՄ, ուստի աչք է փակում տեղի ունեցողի վրա, թուրքերին պետք է, որ այդ շրջանները վերցնի, թեև դրանով չի բավարարվելու, իսկ մեր երկրի նախագահը վերջապես խոստովանեց, որ պատրաստ է հինգ շրջան հանձնելու: Եթե ադրբեջանցինք հարձակվեին և չգիտեմ` քանի շրջան վերցնեին, կստացվեր, որ Սերժ Սարգսյանը հանձնում է այդ տարածքները, բայց ոչ իր ստորագրությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա` ընդգծելով սակայն, որ այդ երեք կողմը հաշվի չէին առել մեր զինվորների գործոնը. «Թուրք խրտվիլակների դեմն իրականում զինվորը փակեց, և ոչ միայն թուրք, որովհետև մեր իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողել է»:

Նյութն ամբողջությամբ՝ http://nyut.am/?p=115694&l=am

 

 

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ