Տարածաշրջան - Ադրբեջանում գրանցում են պահեստազորային զինծառայողներին

Ադրբեջանի զորահավաքի պետական ծառայությունը պարզաբանել է համընդհանուր զորահավաքի մասին տեղեկությունները:

«Անդրադառնալով համընդհանուր զորահավաքի մասին տեղեկություններին` հայտարարում ենք, որ կանոնավոր աշխատանք է տարվում պահեստազորային զինծառայողների հետ: Այժմ տեղերում գրանցվում են պահեստազորային զինծառայողները, հստակեցումներ են արվում այս հարցում»,-ասվում է պետծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Haqqin.az-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ եթե Ադրբեջանում համընդհանուր զորահավաք հայտարարվի, բնակչությունն այդ մասին կիրազեկվի ԶԼՄ-ների միջոցով:

Հայաստանում զորահավաք չի անցկացվում: Այդ մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է սկսվելու:

 Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/211662/

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ