Տարածաշրջան - Կառավարությանը ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծ

ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ունի ընդամենը երկու հոդված:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Պատգամավորների հիմնավորմամբ, օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին:

«Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար», -նշված է պատգամավորների հիմնավորման մեջ:

Նյութի աղբյուր՝  http://araratnews.am/karavaruthyaneh-nerkayacvel-e-arcaxi-ankaxuthyuneh-tchanachelu-masin-naxagitc/#sthash.WrlMrh3v.xb3kvlYo.dpuf

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ