Պաշտոնական - Աշոտյանը՝ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու մասին. «Եթե հարցնեք՝ ինչ եմ արել ես բանակի համար, կնշեմ հենց դա»

Օրերս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ԱԺ-ում ասաց, որ կառավարությունը նոր օրենսդրական նախագիծ է պատրաստվում բերել, որով նախատեսվում է հանել տարկետումը՝ 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները պետք է գնան բանակ: ԿԳ նախկին  նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այդ առաջարկի մասին:

Արմեն Աշոտյանն ասաց. «Այնպես չի, որ այդ հարցը գոյություն է ունեցել եւ ոչ ոք չի զբաղվել: Մինչեւ 2010-ը ՀՀ-ում տարեկան տարկետումով տեղերի թիվը հասնում էր 10 հազարի, 6 հազարը՝ վճարովի տեղերն էին, 4 հազարը՝ անվճար: 2010-ին ԿԳ նախարարությունը բավականին անաղմուկ ու շատ արդյունավետ քայլ արեց: 2011-ից մենք ունենք ընդամենը 1700 տարկետման տեղ: Մենք հանեցինք վճարովի տարկետման համակարգը ՀՀ-ից ընդհանրապես, իսկ անվճար տեղերը մոտ 45 տոկոսով կրճատվեցին: Այսինքն, եթե մինչեւ 2010-ը տարեկան ունեինք մինչեւ 10 հազար հնարավոր տարկետվող, հիմա ունենք 1700, 6 անգամ կրճատվեց: Խնդիրը հիմնականում լուծվել է:

Այս ընթացքում կրճատվել է նաեւ միջպետական համաձայնագրերով տարկետվող ուսանողների թիվը՝ մոտ 3 անգամ: Այսինքն, մենք անաղմուկ հասել ենք նրան, որ 7 տարի առաջ իրավիճակը եւ այսօր թվերի լեզվով կտրուկ տարբեր է: Եթե ինձ հարցնեք, թե ինչ եմ արել ես՝ ԿԳ նախկին նախարարս բանակի համար, առաջին հերթին կնշեմ հենց դա»: Մեր հարցին՝ դա գիտությանը չի՞ վնասի՝ Արմեն Աշոտյանը չցանկացավ մեկնաբանել: Նա ասաց, որ ինքն իրեն խոստացել է՝ կրթության ոլորտի հետ կապված որեւէ հարց չմեկնաբանել, բայց չէր կարող չասել, որ խնդրի սրությունը մի քանի անգամ նվազեցրել է. «Մենք ուրիշ ձեւ արեցինք, օրենքը չփոխեցինք, պարզապես հանեցինք վճարովի տարկետման տեղերը: 10 հազարից 1700 է մնացել: Փաստացի վերջին տարին բակալավրական կրթությամբ 900 երիտասարդ է տարկետվել: 2010-ին 4000 էր: Ակնհայտ է, որ տարկետման առկայությունը լրացուցիչ մեծ բեռ է դնում ասպիրանտական կրթության վրա:

Բոլոր տարկետումով  անվճար տեղերում տղաներ են առկա համակարգում: Տարեկան 1-2 տեղ աղջիկ լիներ, թե չլիներ: Այստեղ բացարձակ քայլերը, կտրուկ քայլերը շատ վտանգավոր են: Միաբեւեռ քաղաքականությունը շատ վտանգավոր է: Աշխարհում կան օրինակներ, թե ինչպես դա պետք է արվի: Եթե արդեն կա հասարակաքաղաքական կոնսենսուս, ապա Իսրայելի տարբերակը կա, որը համակցել է կրթությունն ու զինապարտությունը: Մենք էլ չենք հակադրել կրթությունը զինապարտությանը: Զինապարտության շնորհիվ կրթության նոր հնարավորություններ էինք բացել բանակից զորացրված տղաների համար՝ անվճար կրթության հնարավորություններ, հսկայական զեղչեր՝ ուսման վարձերի հետ կապված, առանձին ընդունելության հնարավորություն: Տղերքը ծառայելուց հետո ավելի մեծ հավանականությամբ էին կարողանում ընդունվել ու անվճար սովորել կամ մեծ զեղչերով: Ինչպիսի քաղաքականություն կընդունվի հիմա՝ դժվարանում եմ ասել: Մենք լավ հող ենք նախապատրաստել, որ ցավոտ չլինի: Այս տարիներն էլ կորսված տարիներ չեն, խնդիրը լուծվել է: Թվերի լեզվով դա ակնհայտ է»: 

Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2016/05/02/687042/ 


Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ