Տնտեսություն - Մարդու էությունը հաշմանդամություն ձեռք բերելու հետ չի փոխվում

Մայոր Սարգիս Ստեփանյանը երկու տարի առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի ժամանակ ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով երկու ստորին վերջույթներն ու աջ ձեռքը:

«Շատ ծանր վիճակում եմ եղելհրաշքով եմ ողջ մնացելՀենց սկզբից էլ՝ նույնիսկ վերակենդանացմանբաժնում պառկածշատ լավ պատկերացնում էի իմ կարգավիճակըՏեսնում էիոտքերս չկանձեռքսչկաշատ դժվար էի շրջվում անկողնումբայց եթե մարդը գիտակցում էոր արդեն դեպքը պատահել է,և ժամանակը հետ բերելու հնարավորություն չկահարմարվում է այդ մտքին: Հասկանում էի՝ եթետխրեմոչինչ չի փոխվելուԵս ինձ դրանով ավելի եմ ընկճելուցավեցնելու:

Սկզբնական շրջանում ցավազրկողներ էի խմում ցավերը մեղմացնելու համարհետո հասկացաորցավն էլ է իմը ու չպետք է խուսափեմ դրանից: Հիմա էլ եմ ցավեր ունենումհարմարվել եմ: Նույն ձևով,կարելի է ասել՝ նույն ակտիվությամբ շարունակում եմ իմ առօրյան: Լինում է ներքին նեղվածությունչիկարող չլինելբայց գիտակցում եսունես այն, ինչ ունես և պետք է լիարժեք օգտագործելՕրինակաջձեռքիս 10 սմ-ն է պահպանվելբայց մաքսիմալ մարզում եմՔիչ էբայց իմն է»,- ասում է Սարգիս Ստեփանյանը:

Դեպքից չորս ամիս անց ՀՀ նախագահի կողմից Արիության մեդալով է պարգևատրվել ու մեդալը ստանալիս քայլելով է մոտեցել նախարարին: Դժվարությամբ է հարմարվել պրոթեզներին, մեծ ջանքեր են պահանջվել, բայց կարողացել է.

«Սկզբում դժվարություններ կայինպրոթեզին հարմարվելու հետ կապվածՄեկ ժամ կրում էիուզումէի հանելԲնական էօտար մարմին էԲայց դա մի փուլ էրորը հաղթահարեցիԴեպքից ընդամենըչորս ամիս էր անցելերբ պետք է մեդալ ստանայիԱնընդհատ պարապում էի, նպատակ էի դրել մեդալը ստանալիս քայլելով մոտենալ: Մեդալը պաշտպանության նախարարը հանձնեց, ինձքայլելիս տեսնելով` հուզվեցեկավ գրկեց»:

Սարգիսը շարունակում է իր ծառայությունը ՀՀ զինված ուժերում: Մեծ ոգևորությամբ է պատմում իր ծառայության, ակտիվ կյանքի ու ապագայի մեծ պլանների մասին: Ինչպես ինքն է ասում՝ մարդու էությունը հաշմանդամություն ձեռք բերելու հետ չի փոխվում:

«Ցանկացած մարդ պետք է իր գործը սիրով կատարիչսիրես՝ չի ստացվիԱյն ժամանակ ուրիշպաշտոնում եմ եղելավելի շատ մարտական դիրքերում եմ եղելհիմաբնական է՝ որոշսահմանափակումներ կանբայց շարունակում եմ ծառայությունսՄեր զինվորներին ուսուցանում եմմարտական պատրաստության դասընթացներ ու աշխատանքս կատարում եմ սիրովԱյս տարիուզում եմ զինվորական ակադեմիա ընդունվելԵս ուղղակի մի մտքի հետ չեմ կարողանումհամակերպվելոր չեմ կարող այս օրերին ընկերներիս կողքին լինել՝ մարտական դիրքերումթե չէֆիզիկական հարմարվածությունը խնդիր չէհարմարվել եմ»,- ասում է Սարգիս Ստեփանյանը:

Բացի ծառայությունից, Սարգիսը նաև շարունակում է զբաղվել սպորտով: Նախկինում զբաղվել է ծանրամարտով, ՀՀ ծանրամարտի սպորտի վարպետ է, այժմ գտել է սպորտը շարունակելու տարբերակը, նորություններից չի վախենում՝ սկսել է բազկամարտով զբաղվել.

«Պատրաստվում ենք բազկամարտի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է հոկտեմբերիսկզբին ԲուլղարիայումԳիշեր ու զօր մարզումներ ենք կատարումշատ լուրջ ենք տրամադրված ես ումարզիչս: Նպատակ կաոր պետք է մեդալով վերադառնամեթե ոչ՝ հաղթածՉեմ թերագնահատումմրցակիցներիսԵս նոր կադր եմառաջին անգամ պետք է մասնակցեմԴեպքից հետո եմ սկսել այդմարզաձևով զբաղվելբայց արդեն առաջխաղացում նկատվում է»:

Սարգիսը պարաշյուտային թռիչքների ու լեռնագնացության մեծ սիրահար է, նախկինում 113 պարաշյուտային թռիչքներ է կատարել, այժմ էլ մեծ ցանկություն ունի շարունակելու: Նշում է՝ մի ձեռքով բարդ է այս ամենով զբաղվելը, բայց ցանկության դեպքում հնարավոր է:

«Դեպքից հետո անցյած տարի նորից էի ուզում թռչելուղղակի չստացվեցմիգուցե ա՞յս տարի ստացվի:Սևանա լճի վրա է լինելու պարաշյուտային թռիչքը: Նախորդ տարի մասնակցեցի վերգետնյամարզումների, պահեստային պարաշյուտի անջատումն եմ փորձարկելՍտացվեցխոչընդոտ չկար:Հիմա միայն հրաման պետք է լինիես պատրաստ եմ ցանկացած ժամանակԵս ոչ մի բանից չեմհրաժարվելսիրել եմ լեռնագնացության գնալբարձունքներ հաղթահարելՀիմա էլ է ստացվումմոտսՎիրավորվելուց մոտավորապես չորս ամիս անց ընկերներիս հետ պրոթեզներով բարձրացա1600 մետր Թեժ քարըԴժվարություններ հաղթահարելով բարձրացաորովհետև դեռ նորմալ չէիվերականգնվելբայց շարունակական է լինելուպիտի ավելի մեծ բարձունքներ հաղթահարեմ»,-ասում է Սարգիսը:

Մայորը Ստեփանյանը հաճախ է այցելում զինվորական հոսպիտալ՝ իր օրինակով ոգևորելու վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին: Վերջերս է այցելել ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմից տուժածներին ու, իր խոսքով, տպավորված է զինվորների քաջությամբ ու ուժով.

«Գնացի հոսպիտալհանդիպելու տղաներինԳնում եմ իմ շնորհակալությունը հայտնելուիրենցկողքին լինելու և ոգևորելուԿարելի է ասելիմ դեպքը ամենաբարդն է իրենց մեջպատմում եմթեինչեր կարելի է անել այս կարգավիճակով: Չպետք է ընկճվելկյանքը դրանով չի սահմանափակվում:Տեսնում ենոգևորվում են, ինձ տեսնելով՝ արդեն ուզում են գնալ ծառայությունը շարունակելու:Տղաները շատ քաջշատ հզորխելացի ենչեն ընկճվում: Ճիշտ է՝ շատ երիտասարդ ենբայց կոփված,ամուր տղաներ են»:

Նյութի աղբյուր՝ http://disabilityinfo.am/15112/

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ