Տարածաշրջան - Պուտինի տարօրինակ նախապատրաստությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ երկրին նրա ընդդիմախոսների կողմից տեղեկատվական նոր գրոհներ են սպասում:  Նա նաեւ հայտնել է այն ամսաթվերը, երբ պետք  է նման «նետումներ» սպասել:

«Այժմ` մայիսի 9-ի մոտերքում ինչ-որ բան կձեռնարկեն: Հետո Պետդումայի ընտրություններին մի բան կմտածեն, հետո` նախագահական:   Մեզ մոտ   100 տոկոսով այդպես է», – հայտնել է ՌԴ նախագահը ՀԺԿ-ի ֆորումին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Պուտինը նշել է, որ երկրի եւ անձամբ իր վրա տեղեկատվական գրոհները   «մեր ընդդիմախոսների» արձագանքն են պետության ամրապնդմանը:

«Եթե մենք համաձայնեինք եւ հաճոյանայինք, բոլորի համար լավը կլինեինք: Ճիշտ է, մենք աստիճանաբար կկորցնեինք մեր նշանակությունը, իսկ  նշանակության կորստից հետո հաջորդ քայլը, կարծում եմ, մեր ինքնիշխանության եւ ապագայի հեռանկարների կորուստը կլիներ», – հայտնել է Պուտինը հավելելով, որ Մոսկվան երբեք նման բան թույլ չի տա:

Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/putini-tarorinak-naxapatrastuthyunnereh/#sthash.FTb9LMvb.dpuf

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ