Մշակույթ - «Եթե ազերիները պատերազմ են ուզում, թող իմանան՝ ոչ թե 3 այլ 13 միլիոն ենք». Եսայի Ալթունյան

 

Ֆրանսաբնակ Հայ երգիչ Եսայի Ալթունյանը երեկ առաջին անգամ մասնակցեց 17-րդ ջահերով երթին:«Իրավունքի» հետ զրույցում Եսային ասաց, որ իր պարտքն է համարել այս տարի միանալ այն հազարավոր մարդկանց ովքեր Երեւանի կենտրոնից մինչեւ Ծիծեռնակաբերդի բարձունքն են գնում ոտքով ու իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1,5 միլիոն նահատակներին. «Առաջին անգամ է, որ ապրիլի 23- ին այստեղ եմ ու միացել եմ այս երթին:

Ինձ համար շատ կարեւոր է այս ամենը, որովհետեւ իմ պապիկս էլ 1915 թվականին ջարդերի մեջ է եղել եւ բախտի բերմամբ մազապուրծ եղել ու ինձ է փոխանցել հայկական ուժն ու բարությունը: Այսօր միասին քայլում ենք դեպի Ծիծաեռնակաբարեդ, տխուր օր է, բայց ես զգում եմ հայի ջերմությունն ու միասնության ուժը»,- հպարտորեն ասաց ֆրանսահայ երգիչն ու ակամա մտովի տեղափոխվեց մանկություն. «Երբ փոքր էի ամեն տարի ապրիլի 24-ին դուրս էինք գալիս ֆրանսիայի հրապարակ, հիմա էլ կա այդ ավանդույթը, բայց մենք ոչ թե այս երթի նման հայրենասիրական երգեր էինք երգում, այլ թուրքի դեմ վանկարկումներ էինք անում»,- մտաբերեց Եսային, ապա հոգու խորքից ասաց. «Ո՛չ պատերազմին, ես այստեղ եմ՝ Հայաստանում, որովհետեւ ուզում եմ աջակցել մեր ժողովրդին , մեր սահմաններին կանգնած  զինվորներին:

Ամեն սփյուռքահայ պետք է Հայաստան գա դժվարին օրերին, որպեսզի Ցեղասպանությունը նորից չկրկնվի, որ աշխարհը չմտածի, թե մենք միայն 3 միլիոն ենք: Եթե ազերիները պատերազմ՝ Ցեղասպանություն են ուզում իրականցնել, ապա դա չի ստացվի, թող ազերիները իմանան՝ ոչ թե 3 այլ 13 միլիոն ենք, սփյուռքը Հայաստանի թիկունքում է: Կարեւոր է, որ ամեն սփյուռքահայ Հայաստանի համար դժվարին օրերին այստեղ լինի»: Այդուհանդերձ երգիչն իր կոչը հղեց. «Ես հիշում եմ եւ պահանջում՝ ճանաչել Հայոցցեղասպանությունը, սա է իմ խոսքը բոլորին»:


Նյութի աղբյուր՝ http://iravunk.com/news/2474

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ