Տնտեսություն - Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ Հերմինե Նաղդալյանը նախորդ տարի շարժական եւ անշարժ գույք ոչ գնել է եւ ոչ էլ օտարել:

Նրա դրամական միջոցները 2015 թվականի սկզբին կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար եւ 35 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել են 5 հազար դոլար եւ 32 միլիոն դրամ:

Նաղդալյանի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից, ստացած փոխառություններից եւ շահաբաժնից: ԱԺ փոխնախագահի միայն աշխատավարձը կազմել է 8 միլիոն 667 հազար 990 դրամ, ստացած փոխառությունները՝ 178 միլիոն 935 հազար 400 դրամ, իսկ շահաբաժինը՝ 38 միլիոն 528 հազար դրամ: Ընդհանուր առմամբ Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմել է 226 միլիոն 131 հազար 390 դրամ:

ԱԺ փոխնախագահի 2012 թվականի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա ունի հողին ամրակայված 2 անշարժ գույք, բազմաբնակարան շենքում 2 բնակարան եւ 5 հողամաս, ինչպես նաեւ 24 միլիոն դրամի բաժնեմաս: Հերմինե Նաղդալյանը ինչպես երեւում է անշարժ գույքի սիրահար է: 2014 թվականին նա 46 միլիոն 35 հազար դրամով բազմաբնակարան շենքում 1 բնակարան է գնել, 6 միլիոն 120 հազարական դրամներով էլ բազմաբնակարան շենքում ոչ բնակելի երկու տարածք է ձեռք բերել:

Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանն էլ նախորդ տարի 7,5 միլիոն դրամով բաժնեմաս է գնել: Նույն տարում նա 9 միլիոն 160 հազար եւ 7 միլիոն 696 հազար 250 դրամ փոխառություն է հանձնել, որից 7 միլիոն 696 հազար 250-ը նույն տարում վերադարձվել է, իսկ 9 միլիոն 160 հազար դրամը դարձել է 43 միլիոն 360 հազար դրամ:

Դավիթ Բեգլարյանը նախորդ տարվա սկզբի դրությամբ իր հաշվին գումար չի ունեցել, իսկ տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ: Շահաբաժիններից, աշխատանքի դիմաց վարձատրությունից եւ ստացված փոխառություններից Դավիթ Բեգլարյանը ընդհանուր առմամբ 86 միլիոն 219 հազար 685 դրամի եկամուտ է ստացել:

Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/read/82606

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ