Պաշտոնական - Տավուշում խրամատներ են փորում

Իջևանի շրջանի երիտասարդ երկրապահները ուղևորվեցին N բնակավայր, որտեղ զինվորների հետ միասին փորեցին խրամատներ: Երիտասարդները չէին կարող անտարբեր լինել այս աշխատանքներին և չօգնել մեր քաջ տղաներին:

Աշխատանքներն ընթանում էր շատ հաճելի, կար մեծ կազմակերպվածություն թե՛ սպաների կողմից, թե՛ զինվորների: Բավականին ջերմ մթնոլորտ էր տիրում, բոլորն աշխատում էին մեծ ոգևորվածությամբ:

Երկրապահներն առիթ ունեցան նաև ճաշել մեր հերոսների հետ, ապա անցան հերթական խրամատի փորման աշխատանքներին:

Բոլորը ձգտում էին անել առավելագույնը, օգնել իրենց ընկերներին:

Աշխատանքներն ավարտելուց հետո երկրապահները շրջեցին վայրով, ավելի լավ ծանոթացան տեղանքին և կատարվող աշխատանքներին: Աշխատանքներն ավարտելուց հետո երիտասարդ երկրապահները հարազատորեն հրաժեշտ տվեցին իրենց հերոս ընկերներին:

Նյութի աղբյուր՝ http://henaran.am/193628.html#sthash.0DULrUXO.dpuf

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ