Ժամանց և շոու բիզնես - Բողոքի ակցիա ընդդեմ թուրքական ապրանքի

Հարգելի քաղաքացիներ,

Այս օրերին, երբ թշնամին նոր ագրեսիայով պատերազմ է սանձազերծել մեր դեմ, և քաջարի հայորդիներն իրենց կյանքի գնով պաշտպանում են Արցախի ու Հայասստանի սահմանները, հատկապես արդիական է դառնում մեր երկրում թուրքական ապրանքների լայն սպառումից հրաժարվելու և ընդհանրապես այդ երկրի հետ եղած բոլոր ոչ պաշտոնական տնտեսական հարաբերություններին վերջ տալու խնդիրը:

Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով՝ անհնար է կտրուկ և միանգամից հրաժարվել թուրքական ապրանքների ներմուծումից: Ըստ տնտեսագետների հաշվարկների՝ հայկական շուկան թուրքական ապրանքից ամբողջովին մաքրելու և միևնույն ժամանակ տնտեսությանը վնաս չտալու համար կպահանջվի 5-6 տարի: Սակայն դրա համար հարկավոր է հասարակական կամք, ինչպես նաև կառավարության կողմից հստակ քայլերի իրականացում: Այդ գործընթացը պետք է սկսել՝ միաժամանակ խրախուսելով տեղական արտադրողին և ներմուծողների համար այլ ներկրման ճանապարհներ ապահովելով:

Անտրամաբանական է, որ 1915թ. 1,5 մլն հայ կոտորած և մինչ օրս իր այդ հանցագործությունը լկտիաբար հերքող, պատմական Հայաստանի տարածքները գերեվարած և դրանք թուրքացնելու փորձեր անող, ինչպես նաև հայատյաց քաղաքականությանը հավատարիմ մնացած Թուրքիայի հետ այսօր մենք հարաբերություններ ենք պահպանում տնտեսկան հարթակում ՝ այդ երկրից զանազան ապրանքներ, այդ թվում սնունդ ներկրելով: 

Իսկ ո՞ւր է մեր ազգային արժանապատվությունը, ինքնասիրությունը, զգոնությունը: Ի՞նչ երաշիքով ենք վստահում այն պետությանը` անզգուշաբար սպառելով նրա արատադրանքը, որն այսօր մեզ թշնամի ու ըստ էության մեզ հետ պատերազմական հարաբերությունների մեջ գտնվող Ադրբեջանի հովանավորյալ պետությունն է: Ավելին, Թուրքիան ինքն է Ադրբեջանին ոգևորում ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի, Արցախի նկատմամբ, սպառազինում է նրան, ուղղորդում:

Մեր ժողովրդին վտանգ ներկայացնելու գործում այդ երկու պետությունները պետք է միասնական դիտարկենք, և դա հաշվի առնելով ճիշտ հետևություններ անենք, որ պետք է մեկընդմիշտ և ամբողջապես հրաժարվել թուրքական որևէ ապրանք մեր երկիր ներմուծելուց և օգտագործելուց՝ նաև գիտակցելով, որ Թուրքիային վճարելով՝ նպաստում ենք այդ երկրի բյուջեի համալրմանը, իսկ հետագայում մեր վճարած գումարներով այդ պետությունը զենք է գնում և զինում Ադրբեջանին: Իսկ այդ զենքի թիրախը մեր զինվորներն են՝ մեր եղբայրները, ամուսինները, սիրելիները, հայրերը: Երբևէ մտածել եք, որ թուրքական արտադրության հագուստ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա, անգամ սնունդ գնելով՝ մենք փաստորեն զինում ենք մեր թշնամի երկու պետություններին:

Մյուս կողմից՝ մի՞թե ներկրողներն ու սպառողները մտավախություն չունեն, որ Թուրքիան Հայաստան ներկրվող իր սննդամթերքը որպես կենսաբանական զենք կօգտագործի մեր դեմ: Եթե այդ պետությունը զինում է Ադրբեջանին, ուրեմն ի՞նչը նրան պետք է հետ պահի մեզ կենսաբանական ահաբեկչության ենթարկելուց: Ընդորում, սնունդը կարող է հարսացված լինել օրգանիզմի վրա դանդաղ ազդող թունավոր բաղադրիչներով, այնպես որ դա միանգամից ի հայտ չի գա: Հատկապես հիմա ժամանակն է ծանրութեթև անել բոլոր այդ վտանգները և հետևություններ անել: Այս հարցերում պետք չէ թերահավատ լինել, վերջին օրերի իրադարձություններն ապացուցեցին, որ այդ երկու պետություններից կարելի է ամեն ինչ սպասել:

Ուստի «Հանուն օրենքի» քաղաքացիական շարժումը կոչ է անում բոլորին միավորվել և ՈՉ ասել թուրքական ապրանքին: Քանի դեռ այդ երկիրը թշնամու դիտանկյունից է վերաբերվում մեզ՝ մենք չպետք է և իրավունք չունենք պղծել թուրքի ձեռքով մորթված մեր պապերի հիշատակը և թուրքական արտադրության ապրանքներ սպառել: 

Միացեք մեզ ձեր պաստառներով ու ձեր բողոքի ձայնը հնչեցրեք կառավարության շենքի առջև՝ պահանջելով պետական հատուկ քաղաքականությամբ կասեցնել Թուրքիայի հետ ունեցած տնտեսական այն հարաբերությունները, որոնք ամենևին պատիվ չեն բերում մեզ և մեր շահերի դեմ են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ