Տնտեսություն - Արցախում ռոումինգի սակագները դարձյալ նախկինն են

Ներկայացնում ենք Հայաստանում Beeline-ի հայտարարությունը. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (“Beeline” ապրանքանիշ) տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 18-ից Արցախում՝  374  97  ցանցում  ռոումինգում  գտնվող Beeline բաժանորդների համար դադարում  են  գործել  հետևյալ սակագները` 5 դրամ/SMS և 5 դրամ/րոպե մուտքային զանգերի,  ելքային  տեղական  և  դեպի  Հայաստան զանգերի համար: Նշված ամսաթվից Արցախում  կգործեն  ռոումինգի  հետևյալ  բազային  սակագները՝ 60 դրամ/SMS և 45 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար»:

Համանման հաղորդագրություն է տարածել նաեւ «Յուքոմը». «Տեղեկացնում ենք, որ ապրիլի 18-ի ժամը 00:00-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար Արցախում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաև SMS հաղորդագրությունների համար կգործի նախկին 45 դրամ րոպե սակագինը: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից 18-ը, հաշվի առնելով առաջնագծում ծավալվող իրադարձությունները, «Յուքոմ» ընկերությունը նշված ծառայությունների համար սակագինն իջեցրել էր մինչև 5 դրամ»:

«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը նույնպես որոշել է անցնել նախկին սակագնին. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016թ. ապրիլի 18-ի 00:00-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկվի ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: 374 97 ցանցում ռոումինգում 1 SMS հաղորդագրությունը, ինչպես նախկինում, կարժենա 40 դրամ:

«Զանգ Հայաստան» ծառայության միջոցով դեպի Հայաստան զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի 25 դրամ, իսկ «SMS Հայաստան» ծառայության միջոցով ուղարկված 1 SMS հաղորդագրության արժեքը՝ 20 դրամ»: 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ