Տարածաշրջան - Օդաչուներից մեկի մոտից վերցված գրքույկում գրառումներ են եղել

ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը ներկայացրեց հայկական կողմի կողմից խոցված ադրբեջանական ՄԻ-24G ուղաթիռից վերցված փաստաթղթերը:

Օդաչուներից մեկի մոտից վերցված գրքույկում արված են գրառումներ, որը արվել է մարտի 31-ին. «Սև արկղը դեղին գույնի է: Գրված է՝ օդաչուն պետք է իրականացնի Թռիչք Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից վերաթռիչք դեպի Քյուրդանի ռազմական օդանավակայան: Գրված է, որ ինքn իրականացրել է շարժիչների երկու թողարկում՝ մեկը 6 րոպե, մյուսը՝ 11 րոպեի ընթացքով, ընդհանուր ծախսել է 148 լիտր ավիոկերասին:

Հետագայում իրականացրել է վերաթռիչք դեպի Քյուրդամիր օդանավակայան՝ ընդհանուր 60 րոպե ժամանակահատվածով: Ավիոկերսինի ընդհանուր ծախսը կազմել է 798 լիտր ու սկսել են պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին: Հաջորդ օրվա թռիչքը նախատեսված է եղել ռազմական օդանավակայանից իրականացնել վերաթռիչք Ժդանովսկ քաղաքի մոտ, որը, ըստ օդաչուական կանչի, կոչվել է Բեյլադան»: Նրա խոսքով՝ տվյալ թռիչքի ընդհանուր ժամանակաահատվածը կազմել է 35 րոպե:

Ներկայացնելով նրանց կողմից կիրառված քարտեզը՝ Ավետիք Մուրադյանն ասաց, որ օդաչուն նախօրոք՝ թռիչքից առնվազն 1-2 օր առաջ, ստացել է խնդիրներ՝ մարտական թռիչք իրականացնելու համար: Մարտական քարտեզի վրա ցույց են տրվել հավանական հակառակորդի առաջնագիծը, ցույց են տրված ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր, ամենահեռահար նշանակետը՝ Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասում. «Ես՝ որպես օդաչու, ձեզ կարող եմ զեկուցել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր ըստ հերթականության՝ ելնելով օրվա խնդրի կատարումից: Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչև 3 կմ խորությամբ, հետագա խնդիրների կատարման նպատակով՝ ցամաքային զորքերի համար օրվա խնդիր՝ մինչև 10 կմ խորութամբ»:

Քարտեզը, ըստ նրա, պատրաստված է նախօրեին՝ կամ մարտի 31-ին, կամ ապրիլի 1-ին. «Հակառակորդը՝ թշնամին, բանակային ավիացիայի օդաչուներին խնդրավորել է պատրաստվել և պատրաստ լինել ապրիլի 1-ից 2-ի գիշերը լույս առավոտ բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնել հարձակողական գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղի՝ տվյալ պարագայում հարավ-արևելյան մասով: Ապացույց, որը, իմ կարծիքով, ցանկացած ռազմական մասնագետը կընդունի որպես իրողություն ու կհասկանա, որ տվյալ կողմն իրականացրել է մարտական գործողությունների մշակում, իրակացրել է օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետից նախորոշում և նշանակետերի կոնկրետ ցուցում»:

Նրա խոսքով՝ թշնամի օդաչուն թռիչք է իրականացրել 54 նշանակետի ուղղությամբ:

Կարելի է վստահաբար ասել, որ օդաչուն թռիչքը շատ լարված վիճակում է իրականացրել, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, ցամաքային զորքերի դեմ կիրառվող միջոցներ, չի կիրառել, կիրառել է միայն թնդանոթը:

«Կիրառելով թնդանոթը՝ ձգանը սեղմած պահել է մոտավորապես երկու րոպե ժամանակահատվածով: Ու այդպես սեղմած վիճակով ուղղաթիռը խոցվել է մեր տղաների կողմից»,- ասաց Ավետիք Մուրադյանը:

Ավետիք Մուրադյանի խոսքով՝ խոցված ուղղաթիռը ՌԴ ՄԻ-24 տիպի ուղղաթիռի մոդեռնիզացված տարբերակն է, մոդեռնիզացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որոշակի մասերով մոդեռնիզացված է Ուկրաինայի Հանրապետության կողմից: Այն հնարավորություն ունի կիրառել հակատանկային միջոցներ, կիրառել ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս ամենն ապացուցում է՝ հակառակորդը պլանավորել է լայնամասշտաբ գործողություն իրականացնել, այլապես օդուժի նեգրավվածություն չէր լինի: Ավետիք Մուրադյանն ասաց, որ տվյալ օդաչուն համարվել է մարտական խնդիր, վերջնարդյունք կատարող զինվոր, իսկ զինվորը խնդիրը ստանում է 1-2 օր առաջ. «Այսինքն՝ վերադասի կողմից, հանրապետության ղեկավարության կողմից, խնդիրը եղել է առնվազն 10 օր առաջ»:

ՆՅութի աղբյուր՝ http://168.am/2016/04/16/624561.html

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ