Պաշտոնական - ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը ռազմական գաղտնիք է հայտնել

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Արցախում  լրագրողների հետ զրույցում նշել է, որ  որպես նախկին հրամանատար և հակառակորդին ճանաչող մարդ, կարծում է, որ հակառակորդն ունեցել է բավական հավակնոտ պլան: Նա նշել է,որ թերևս գաղտնիք է բացում, բայց անհրաժեշտ է տեղեկացնել.

 
Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունը այդ մասին պետք է իմանա, որ հակառակորդի նպատակներից մեկն է եղել , որ ԼՂՀ ՊԲ-ն իր ձեռքի տակ եղած ողջ տարաբաժանումները գործի դներ երկու ուղղությամբ՝ հյուսիսի ու հարավի, որպեսզի բաց մնար Ստեփանակերտ տանող կենտրոնական հիմնական ռազմավարական ուղղությունը: Եվ ՊԲ գլխավոր հրամանատարը շատ ճիշտ որոշում կայացրեց, ռեզերվների տեղաշարժ չիրականացրեց , և ամբողջ բեռը թողնելով հյուսիսի ու հարավի տեղի ստորաբաժանումների վրա, դրանով խառնելով հակառակորդի խաղաքարտերը: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ ապրիլի 3-4-ին նկատելի էր, որ հակառակորդը ցանկանում է փորձ անել՝ հիմնական հարվածի ուղղությամբ ճակատ բացել, բայց մեր հրետանին ուղղակի խեղդեց այդ փորձերը:

Նյութի աղբյուր՝ http://www.andradardz.am/?p=20186

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ