Ժամանց և շոու բիզնես - «Եթե թույլ լինեի, այսպիսի ուժեղ կնոջ հետ չէի ամուսնանա»

Նազիկ Ավդալյանը ծնվել է 1986թ.ի հոկտեմբերի 31-ին Գյումրիում:
Նա ծանրամարտի Աշխարհի չեմպիոն է ճանաչվել 2009 թվականին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարում նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Մեր սիրելի սպորտսմենուհու ամուսինը ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանն է, ով ծնունդով Վանաձորից է։ Նազիկի եւ Էրիկի ամուսնությունը տեղի ունեցավ 2012թ. հունիսին։ Մինչեւ այդ նրանք երկու տարի նշանադրված էին։ Նրանց հարսանիքի կնքահայրը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է։

Ի դեպ, Նազիկն ու Էրիկը  որպես երկրորդ մասնագիտություն են ընտրել իրավաբանությունն ու միասին սովորել Վանաձորում։

«Եթե ես թույլ տղամարդ լինեի, այսպիսի ուժեղ կնոջ հետ չէի կարող ամուսնանալ»,- ասում է Նազիկի ամուսինը։

Նազիկն ու Էրիկն ունեն արու զավակ՝ Վաչեն, ում անվանել են Էրիկի հոր պատվին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ