Պաշտոնական - Գեներալ Մանվելին հեռացրել են դիրքերից

«Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 13-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Զորավար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը «ԵԿՄ 20-ամյակ» հոբելյանական հուշամեդալով պարգևատրեց Զարզանդ Նիկողոսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս Սյունիքի մարզի կամավորականների հետ Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ բարձր ու պրոֆեսիոնալ կերպով կատարել են իրենց առջև դրված մարտական առաջադրանքը՝ հետ մղելով մինչև ատամները զինված ազերի բաշիբոզուկներին, ինչի շնորհիվ էլ ազատագրվել է հերթական կարևորագույն նշանակության հենակետը»:

Ահա այսպես: Հետաքրքիր է՝ այդ ինչ գործողության է մասնակցել Զարզանդը, ինչ դիրքեր է ազատագրել: Այդ մասին շուտով կիմացվի: 
Երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, ժողովրդի համար այն դարձավ համախմբման, թշնամուն հետ մղելու պայքար: Սակայն, ինչպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, պատերազմը շանս դարձավ նաեւ որոշակի բնույթի մարդկանց համար:
Առաջիններից մեկը լրագրողների հետ «մարտադաշտ նետվեց» Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը: Լիսկայի եւ նրա մերձավորների անունը շոշափվում է տարբեր ծանրության հանցագործությունների կապակցությամբ մամուլի հրապարակումների եւ տասնյակ քրեական գործերի համատեքստում, որոնցից պարզ է դառնում, որ նա եւ իր շրջապատը Սյունիքում անում են նույն բանը, ինչ ադրբեջանցիները սահմանին:

 Լիսկան Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ նույնպես աչքի է ընկել: 1994 թվականի Հորադիզի մսաղացների ժամանակ նա լքել է իր գումարտակը եւ փախել, եւ գումարտակի մեծ մասը զոհվել է, պատմում են պատերազմն առաջինից մինչեւ վերջին օրն անցած հարավային ճակատի հրամանատարները:

 Ասում են՝ հանցագործը սիրում է վերադառնալ իր հանցանքի վայրը: Երեւի, սա առիթ էր Լիսկայի համար: Եվ ահա, գեներալ Մանվելը պարգեւատրել է Լիսկայի թիկնապահին: Երեւի, նպատակը Լիսկային մաքրելն է:

 Ժամանակին Լիսկան, ըստ մամուլի հրապարակումների, նրան ուղեկցել էր Երուսաղեմ, այսինքն՝ ֆինանսավորել էր այդ այցը: Մանվելն, իր հերթին, Լիսկայի որդուն օգնել է խուսափել արդարադատությունից ու նշանակել Գորիսի երկրապահի ղեկավար:

 Հարավային ճակատի զինվորականները պատմում են, որ երբ գեներալ Մանվելը փորձել է այս օրերին մոտենալ դիրքերին, պահակակետի զինվորները նրան թույլ չեն տվել մոտենալ: Իրենց պահել են արժանապատիվ, ինչպես վայել է հայկական բանակի զինվորին:

 Մի պահ նայեք սահմանին կանգնած զինվորի աչքերին, զոհված զինվորների լուսանկարները:

 

Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=86812

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ