Տնտեսություն - Ուղղաթիռներ և 5 տանկ խոցած զինվորները պարգևատրվել են մեքենաներով

Ստեփանակերտի Ազատամարտիկների միության շենքում տեղի ունեցավ ԼՂ Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինուժի բախումների ժամանակ 2 ուղղաթիռ և 5 տանկ խոցած զինծառայողների պարգևատրման արարողությունը:

Երեք զինծառայողներ պարգևատրվել են մեքենաներով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, այլ զինծառայողներ:

ԼՂՀ վարչապետ Արամ Հարությսունյանը իր խոսքում նշել է, որ հայ ազգը հպարտանում է զինվորներով, ովքեր ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է, և Արցախը լինելու է հայկական:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ