Տարածաշրջան - Ինչո՞ւ մենք չենք ցանկանում նկատել հայ զինվորների գլխատման մասին զեկույցները. Վլադիմիր Սոլովյովի հերթական անդրադարձը ԼՂ հակամարտությանը

Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը Вести ФМ-ի եթերում դարձյալ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին:

«Բայց մենք այդպես էլ չասացինք, թե ով էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացման հեղինակը: Չենք ասում»,- ասում է Սոլովյովը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը երկակի ստանդարտներ է կիրառում ԼՂ հարցում:

«Ինչո՞ւ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ չի վարում Ղարաբաղի հետ: Մենք հիմա կորցնում ենք ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմին: Իսկ ինչո՞ւ մենք չենք ցանկանում նկատել հայ զինվորների գլխատման մասին վերջին զեկույցները, ինչո՞ւ չենք ցանկանում նկատել ռեպորտաժները, որոնք պատմում են պատանդ վերցված հայ զինվորների խոշտանգումների մասին … Ես հասկանում եմ, որ կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուրի կողմի շահերը, իսկ ճշմարտությունը՝ որպես կողմ, այլևս ոչ ոքի չի՞ հետաքրքրում»,- ասում է հաղորդավարը` նշելով, որ պետք է տրվի հստակ պատասխան, թե ինչ է տեղի ունեցել:

«Ո՞վ է սկսել … դիերի վիճակը: Կա՞ն գլխատումներ, թե՞ չկան: Ո՞ր կողմը: Ոչ մի բլից-կրիգ չստացվեց: Մենք հիմա կկորցնենք մեր վերջին իրական բարեկամին… Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հակառուսական տրամադրություններ են հիմա Հայաստանում, ու պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կփոխարինի Հայաստանին»,- նշում է Սոլովյովը՝ ընդգծելով, որ հավաքված փաստերը պետք է ներկայացվեն միջազգային ատյաններին:

Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/04/13/623152.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ