Կրթություն - «Հաջորդ սերունդ» կրթաթոշակ` երիտասարդ կենսագետների համար

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարում է հայտերի ընդունելություն երիտասարդ կենսագետների համար նախատեսված «Հաջորդ սերունդ» կրթաթոշակի մրցույթի համար, որի շրջանակներում արտերկրում ուսանող և գիտական աշխատանք իրականացնող հայազգի երիտասարդ գիտնականները կաջակցեն կենսագետների կրտսեր սերնդին: Այս մասին տեղեկացնու է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:

Կրթաթոշակը, համաձայն կամզակերպության հաղորդագրության, նպատակ ունի խրախուսել կենսագիտության ոլորտի ուսանողների ակտիվ ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներին, գիտական միջոցառումներին և ծրագրերին: Մրցույթին կարող են դիմել կենսաբանության և կյանքի մասին գիտությունների (Life Sciences) ոլորտների ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողները, որոնք ներգրավված են գիտական գործունեության մեջ:

Մրցույթին մասնակցելու համար, մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը, անհրաժեշտ է հայատառ լրացնել մասնակցության հայտը:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մեկական բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ կպարգևատրվեն 6 ամսյա կրթաթոշակով՝ ամսական 20000 ՀՀ դրամի չափով:

ՀԿ-ն տեղեկացնում է, որ մրցույթի մասնակիցների հայտերը գնահատելու են կրթաթոշակի համար գումար նվիրաբերած արտերկրում ուսանող և գիտահետազոտական աշխատանք իրականացնող մեր հայրենակիցները, որոնց գնահատականների հանրագումարի արդյունքով որոշվելու են հաղթողները: 

Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/64081/hajord-serund-krtatoshak-eritasard-kensagetneri-hamar.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ