Պաշտոնական - Հայկական կողմին վերադարձված հայ մարտիկների դիերը եղել են անդամահատված, մի դեպքում էլ բացակայել է աչքը

Մարտի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվեց զոհվածների մարմինների փոխանակում, հայկական կողմին փոխանցվեց 18 զոհվածի մարմին, և մինչ այսօր մեկ հոգու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։
 
Ինչպես արդեն տեղեկացրել էին, հայկական կողմին վերադարձված հայ մարտիկների մարմինները խեղված ու անարգված են եղել:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ զոհվածներից 17-ի մարմինները խեղված են եղել, բացակայել են ականջները, որոշ դեպքերում էլ ընդհանրապես բացակայել են ականջախեցիները:
 
Զոհված հայ մարտիկների մարմինները եղել են անդամահատված, բացակայել են ձեռքերը, դաստակները, մարմինների վրա առկա են եղել ծակած-կտրած վնասվածքներ, մեկի դեպքում էլ բացակայել է  աչքը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժի կողմից նմանօրինակ վայրագություն կիրառվել էր նաև Թալիշի 3 ծերունիների նկատմամբ:

Նյութի աղբյուր՝  http://www.pastinfo.am/hy/node/96176#sthash.htxgaPUu.atyY9tt4.dpuf

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ