Կրթություն - «Գալիք» համալսարանն առաջնագծում ծառայող իր ուսանողներին ազատում է ուսումնական վարձերից

«Գալիք» համալսարանի ղեկավարությունը հրաման է ստորագրել՝ ազատել իր այն ուսանողներին ուսումնական վարձեր վճարելուց, որոնք այս օրերին առաջնագծում են: «Մեզ մոտ սովորում են մոտ 40 ուսանող, որոնք սահմանամերձ համայնքներից են՝ Վայոց ձորի եւ Տավուշի մարզերից, նրանք այս պահին սահմանում են: Փորձում ենք կապ պահել նրանց եւ նրանց ընտանիքների հետ:

Համալսարանի ուսանողների մեջ կան եւ՛ պարտադիր, ե՛ւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող ուսանողներ»,-Aravot.am-ին ասացին համալսարանից՝ նշելով, որ այս պահին տեղեկատվություն ունեն սահմանում գտնվող իրենց 25 ուսանողից: Ուսանողները, համալսարան վերադառնալուց հետո չեն վճարելու ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր տարիների վարձը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երիտասարդները, գնացել, կյանքի ու մահվան կռիվ են տալիս, մենք պետք է շատ բարձր մակարդակի օժանդակություն ցուցաբերենք նրանց:

Մենք փորձում ենք նրանց օգնել մեր հնարավորության չափով: Աստված տա, որ բոլորն էլ ողջ եւ առողջ վերադառնան»,- ասացին համալսարանից:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/04/08/677244/ 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ