Մշակույթ - Երգիչ Արամ MP3-ը հետաձգել է իր մենահամերգը

Արամ MP3-ը գրառում է կատարել Ֆեյսբուքում: «Սիրելի՛ հայրենակիցներ Ընթերցելով ապրիլի 7-ին կայանալիք համերգն անցկացնելու եւ համերգի ողջ հասույթը բանակին փոխանցելու վերաբերյալ իմ կողմից կատարված գրառման տակ թողնված մեկնաբանությունները՝ հասկացա, որ հանրության մի մասը դեմ է նման իրադրությունում համերգը կայանալուն:

Պիտի անկեղծ լինեմ ու նշեմ, որ ինձ համար նույնպես շատ դժվար է եղել նման որոշում կայացնելը եւ նման ծանր հոգեվիճակով ելույթ ունենալը, որի միակ շարժառիթը եղել է հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, իսկ նպատակը՝ որեւէ կերպ մեր բանակին սատար կանգնելը: Հարգելով հանրության կարծիքը՝ մենահամերգս տեղափոխում եմ մեր բանակի կրկնակի հաղթանակը տոնելու օրը: Իսկ նպատակը մնալու է նույնը՝ համերգի ողջ հասույթը փոխանցել ԼՂՀ Պաշտպանության Բանակին: Համերգը նախատեսված էր ապրիլի 7-ին: 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ