Տարածաշրջան - ԼՂՀ վարչապետի խոսնակ. ադրբեջանցիների դիակների հանձնման հարցով պետական մարմինները կոնտակտի մեջ են Կարմիր խաչի հետ

Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական լայնածավալ գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է մարդկային ուժի մեծաքանակ կորուստ: Միայն երեկվա ժամը 11-ի տվյալներով՝ ավելի քան 300 հոգի, ինչի մասին հաղորդել է ԼՂՀ ՊՆ-ն: Հակառակորդը մեծ քանակով դիակներ է թողել առաջնագծում, այդ թվում՝ ՊԲ ուժերի վերահսկողության գոտիներում:   

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք Արցախի կառավարությունը դիակների հանձնման շուրջ բանակցում է Կարմիր խաչի հետ, նշեց հետեւյալը. «Կարմիր խաչի հետ կապ պահպանվում է տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ տարհանված կամ սպառնալիքի տակ գտնվող մեր քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Պարբերաբար տեղեկատվություն է փոխանակվում Կարմիր խաչի եւ Արցախի Հանրապետության պետական մարմինների միջեւ: Իսկ դիակների հարցով համապատասխան տարբեր պետական մարմինները կոնտակտի մեջ են Կարմիր խաչի հետ»:

Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/67050/lxh-varchapeti-khosnak-adrbejancineri-diakneri-handznman-harcov-petakan-marminnery-kontakti-mej-en-karmir-khachi-het.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ