Ժամանց և շոու բիզնես - Մենք դա խիստ ենք գիտակցում, նույնիսկ առանց հատուկ գիտակցելու էլ, զգում, որ անելու բան կա, ու շատերն են պատրաստ անելու իրենցից եկածը:

…. Առավոտյան տաքսու վարորդը ոգևորությամբ պատմեց, թե ինչպես էր երեկ տեղ հասցրել Մուրացանի հոսպիտալ շտապող բժշկին` կարևոր պարտականությունը կատարելու: Արել էր ինչ հնարավոր է, ու ուրախ էր դրա համար: Տաքսու վարորդի գործը, միայն առաջին հայացքից է թվում, թե մեծ բան չէր, բայց անգամ մեկ րոպեն այս դեպքում նշանակություն ունի հանուն ինչ–որ բան անելու համար: 
Երեկվանից այդ տրամադրությունը շրջապատումս բոլորի մոտ է` անել մի բան հանուն ինչ–որ լավ բանի` կյանք փրկելու, խուճապ ցրելու, մարդկանց ոգեւորելու, սատարելու….
Մենք դա խիստ ենք գիտակցում, նույնիսկ առանց հատուկ գիտակցելու էլ, զգում, որ անելու բան կա, ու շատերն են պատրաստ անելու իրենցից եկածը: 
Յուրաքանչյուրիս ցավն է ամեն մի զինվորականի կորուստը, եւ հպարտությունը յուրաքանչյուր ձեռբերումն ու հաջողությունը: Յուրաքանչյուրս փորձում ենք մեզնից եկածը հիմա անել հանուն լավ բանի, բայց երևի հատուկ չենք էլ մտածել, թե օրինակ ինչ.. մտածում ենք, ինչ հնարավոր է…

Բայց առավել հպարտության ու գնահատանքի է արժանի նա, ով հանուն ամենի պատրաստ է իր կյանքը դնել: Թերևս միշտ չէ, որ մտածում ենք, թե մարդիկ ինչու եւ ինչպես են ի սկզբանե ընտրում մի մասնագիտություն ու ճակատագիր, որոնց պատճառով կարող է ցանկացած պահի ընդհատվել իր կյանքը: Եվ դա անում հստակ, գիտակցումով ու նվիրումով: Թերեւս միայն զինվորականի մասնագիտությունն է, որ այն ընտրողին ստիպում է ամենասկզբում գիտակցել, որ հատկապես պատերազմի մեջ եղած երկրում կարող է ցանկացած պահի ետ չվերադառնալ` պատերազմել հանուն խաղաղության ու հայրենիքի: 

Այդ մարդիկ միշտ են լինելու, երեւի նաև նրա համար, որ մենք բոլորս ավելի լավ գնահատենք, վեր բարձրացնենք ու մշտապես աջակցենք պարտություններ չհանդուրժող ու ոչ թե ընդդեմ պատերազմի, այլ հանուն խաղաղության պայքարող հավաքականությունը:

Քրիստինե Ալագուլյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ