Տարածաշրջան - Ադրբեջանը բողոքում է ռուսական զենքը Հայաստանին վաճառելու դեմ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ ռուսաստանյան $ 200 մլն վարկի շրջանակում Հայաստանին զենք վաճառելու հետ կապված:

Ինչպես նշված է նոտայում, «Ադրբեջանը բազմիցս անհերքելի փաստեր է հաղորդել միջազգային հանրությանը, որոնց համաձայն` Հայաստանի ձեռք բերած զենքն ու զինամթերքը տեղակայվում է ադրբեջանական գրավյալ տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում», հայտնում է Trend-ը: 

«Առանց արտահանող երկրի համաձայնության` այդ զինամթերքը գրավյալ տարածքներում տեղակայելով` Հայաստանը կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային-իրավական պարտավորությունները, ինչպես նաեւ սպառազինության վերահսկման ռեժիմն ու թափանցիկությունը: Այդպիսով Հայաստանն ամրապնդում է իր ռազմական ներկայությունն ադրբեջանական գրավյալ տարածքներում», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը: 

Նրա խոսքով՝ «Ադրբեջանը պահանջում է արտահանող երկրից` Ռուսաստանից, ստանալ երաշխիքներ, որ վաճառված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Հայաստանի կողմից չի կիրառվելու ադրբեջանական գրավյալ տարածքներում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»:

Նյութի աղբյուր՝ http://www.mediamax.am/am/news/region/17040/

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ