Տարածաշրջան - «Բաքվում ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են քննարկել նավթային հարցեր». Կարասին

Մոսկվան չի բացառում, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը կարող են քննարկվել նավթային ոլորտում գործողությունների կոորդինացման հարցեր: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:

«Երբ հավաքվում են երեք արտգործնախարարներ, ապա արգելված թեմաներ գոյություն չունեն: Նրանք կարող են քննարկել ամենը, ինչ հետաքրքիր է այդ հանդիպման մասնակիցներին»,- հայտարարել է Կարասինը՝ պատասխանելով հարցին, թե պլանավորում են արդյոք երեք երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել նավթային ոլորտում գործողությունների կոորդինացման հարցեր:

Եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում ապրիլի 7-ին:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե կողմերը «պլանավորում են կարծիքներ փոխանակել տարածաշրջանային՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի վերաբերյալ»:

Նյութի աղբյուր` http://168.am/2016/04/01/616746.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ