Պաշտոնական - ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է ԼՂՀ

ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը աշխատանքային երկօրյա այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Այցի ընթացքում Պալատի պատվիրակությունն այցելել է Արցախի փաստաբանների պալատի նոր շենք: Հանդիպմանը գործընկերները քննարկել են մինչ օրս իրականաված աշխատանքների արդյունքները՝ հստակեցնելով փոխադարձ հանձնառությունները Արցախի փաստաբանների մասնագիտական կատարելագործման և վերապատրաստումների հարցերում: Դեռևս 2 տարի առաջ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը ՀՀ փաստաբանների պատվիրակությունը պատրաստակամություն էր հայտնել ԼՂՀ փաստաբանների պալատի հետ համագործակցել մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ հեռավար կարգով ԼՂՀ փաստաբանների մասնագիտական վերապատրաստման, ԼՂՀ դիմորդների՝ ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցման կազմակերպման և անցկացման, ԼՂՀ փաստաբանների պալատի համար պաշտոնական կայքէջի մշակման, ԼՂՀ փաստաբանների պալատին նյութատեխնիկական բնույթի այլ աջակցության:

Արդեն 2015-ի հունվարից ՀՀ փաստաբանների պալատի պատվերով մշակվել և ԼՂՀ փաստաբանների պալատի տնօրինմանն է հանձնվել ԼՂՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքը: 2015 թվականի ընթացքում ԼՂՀ փաստաբանների պալատին հանձնվել է շուրջ 100 գիրք և իրավական ակտ: ԼՂՀ փաստաբանների պալատին տրամադրված գրականությունն ընդգրկել է Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, սահմանադրական իրավունքը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր վարչական իրավունքը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը, Հարցեր և պատասխաններ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ և Գործընկերները մշտապես աշխատում են նաև ներքին իրավական ակտերի մշակման և ՀՀ փաստաբանների պալատի փորձի տեղայնացման հարցում:

ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր ընդունելության ժամանակ ԼՂՀ դիմորդներին հատկացվում է 10 տեղ, որից՝ 6-ը՝ քաղաքացիաիրավական, իսկ 4-ը՝ քրեաիրավական ուղղվածության Մինչ օրս Դպրոցում սովորելու նպատակով Արցախից դիմել է 11 մարդ, քննություններին մասնակցել է 9 մարդ, սովորելու իրավունք է ստացել 7-ը, 3 հոգին՝ անվճար հիմունքներով: ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցման ընթացքում ԼՂՀ դիմորդների նկատմամբ կիրառվում են հետևյալ արտոնությունները. ԼՂՀ դիմորդներն ազատված են ընդունելության քննության մասնակցության վճարից՝ 35․000 ՀՀ դրամից։ ԼՂՀ ունկնդիրներն, ի տարբերություն ՀՀ ունկնդիրների, վճարում են ուսման վարձի 50 տոկոսը՝ 225․000 ՀՀ դրամ։ ԼՂՀ երկու դիմորդի (մեկ դիմերդ քրեաիրավական ուղղվածությամբ և մեկ դիմորդ քաղաքացիական ուղղվածությամբ) յուրաքանչյուր հոսքում անվճար սովորելու հնարավորություն է ընձեռվում՝ կարգով սահմանված դեպքում։

2015 թվականի ընթացքում ՀՀ փաստաբանական դպրոցը հեռավար եղանակով կազմակերպել և իրականացրել է ԼՂՀ փաստաբանների վերապատրաստում՝ 3 թեմաներով՝ Փաստաբանի վարքագիծ՝ դեոնթոլոգիա (մասնակցել է 30 փաստաբան), աշխատանքային իրավունք (մասնակցել է 17 փաստաբան) և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատների առանձնահատկությունները (մասնակցել է 25 փաստաբան): ԼՂՀ փաստաբանների համար հեռավար կարգով վերջին վերապատրաստման դասընթացն անց է կացվել 2016 թվականի մարտի 19-ին՝ Անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների թեմայով (մասնակցել է 25 փաստաբան)

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ