Մշակույթ - Չարժե արվեստին նայել սովորական աշխատավորի դիրքերից

Արա Խզմալյանի հայտարարության արձագանքները Տասնամյակներ շարունակ համոզվել ենք, որ ասելով չէ, անելով է, կարծիք հայտնելով չէ, փաստով է, խոսք նետելով չէ, իրականությամբ է: «Հասկացողին մեկ, չհասկացողին՝ հազար ու մեկ». այս առիթով ասում է ժողովրդական ասացվածքը: Օրերս TV-ներից մեկի եթերում թատերագետ Արա Խզմալյանը (լուսանկարում) «իմաստուն» կարծիք հայտնեց, որ մշակութային օջախների ղեկավարումը ժամանակն է «երիտասարդացնել»:

Առաջին հայացքից թվում է, թե խելացի դիտարկում է եւ կառավարությունն անմիջապես պետք է փոխի «ծեր», «թոշակի տարիքի» եւ դեռ դրանից էլ անց մշակույթի որոշ օջախների ղեկավարներին եւ անմիջապես նրանց տեղը հրավիրի երիտասարդների: Անկասկած, բարձրակարգ մասնագետ Խզմալյանի կարծիքը ճիշտ հակառակն է փաստում՝ որ կայացած ու հաստատուն գործունեություն ծավալող մշակութային օջախների մեծ մասը ղեկավարում են բազմափորձ, հմուտ պրոֆեսիոնալները եւ որ նույնիսկ 50-60-ին մոտ «մեծ» տարիքի երիտասարդներն այնքան էլ հաստատուն չեն իրենց կոլեկտիվներում, որքան փորձառու վարպետները. թատերարվեստում, օրինակ, Երվանդ Ղազանչյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը, երաժշտարվեստում՝ Հովհաննես Չեքիջյանը, պարարվեստում՝ Վիլեն Գալստյանն ու Նորայր Մեհրաբյանը եւ այլն:

Չարժե, թերեւս, արվեստին նայել սովորական աշխատավորի դիրքերից: Այս ոլորտում վաղո՜ւց շատ հարգի է, որ երիտասարդը գնում է սպիտակահեր Վարպետի մոտ եւ ուշադրությամբ լսում նրա խորհուրդները, ընդ որում՝ ոչ միայն մեզանում, այլեւ քաղաքակիրթ երկրներում նույնպես: Ակնածանքի աստիճան հարգանքի է արժանի երկարակյաց արվեստագետների գոյությունը, ասենք, իրենց ժամանակ 90-ն անց Տիցիանի, Մարտիրոս Սարյանի, 80-անց անթվարկելի, բազում դերասան, ռեժիսոր, նկարիչների, էլ չասած՝ 70-75-ամյա «ծաղկուն» հասակի արվեստագետների, որոնք հրաշալի համադրում են «երիտասարդական» ավյունն ու վարպետությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/03/26/671142/ 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ