Տարածաշրջան - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև: Վեճը վերածվել է քաշքշուքի, ինչի հետևանքով Հյուսեինը մերձիմահ ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին:

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել Ֆաթմա Յ.-ին, ով մարմնավաճառությամբ է զբաղվելիս եղել: Դեպքի օրն իր տուն եկած Քարաօղլանօղլուն վիճել է Ֆաթմայի հաճախորդներից մեկի հետ, որն էլ հենց սպանել է նրան: Սպանվածը հաշմանդամ էր. ձախ ձեռքը կաթվածահար է եղել:

Ոստիկանության ձեռնարկած գործողության արդյունքում բերման են ենթարկվել և ձերբակալվել նախկինում այլ անձի առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար դատապարտված Ֆաթմա Յ.-ն, նախկինում թմրանյութերի օգտագործման համար դատապարտված Հյուսեին Յ.-ն և նախկինում գողության համար դատապարտված 21-ամյա Ռասիմ Բ.-ն:

Նյութի աղբյուր` http://168.am/2016/03/25/613756.html

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ