Մշակույթ - Անիի ավերակներն ուսումնասիրելու համար աջակցություն է անհրաժեշտ. «Ակօս»

Անիի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելուն ուղղված աշխատանքներն արդեն 15 տարի շարունակ հետազոտող, գրող Վեդաթ Աքչագյոզը վստահ է, որ Անիի շրջակայքում գտնված 26 եկեղեցիների, Անիի հնավայրը մեկ այլ երես էլ ունի։

«Հավատում ենք, ու փորձում ենք լույս սփռել դրա վրա»,-«Ակօս»-ին ասել է հետազոտողը։

«Երկար տարիներ է՝ աշխատում եմ այս նախագծի վրա, ու հասկացել եմ, որ մինչ այժմ Անիի ավերակների միայն 35 տոկոսն է ուսումնասիրվել։ Անիի Դեյիրմենլեր շրջանը դեռ շատ չբացահայտված կողմեր ունի։ Իմ նկարահանած փաստագրական ֆիլմն ու փաստաթղթերը զեկույցի տեսքով ներկայացրել ենք Կարսի Մշակույթի ու արվեստի միությանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաներին»,-ասել է Աքչագյոզը։

Նա նաև խոսել է իր ուսումնասիրությունների համար անհրաժեշտ միջոցների բացակայությունից՝ հայտնելով, որ անհրաժեշտ 1 մլն 400 հազար լիրայի փոխարեն թուրքական կառավարությունից ընդամենը 200 հազար է ստացել։

«Անիի շրջակայքում գտնվող Աքաքայից մինչև Քոզլուք հասնող շրջանում գտնվող 26 եկեղեցիները, Անին այլ կողմ էլ ունեն։ Դրան հավատում ենք և ցանկանում ենք լույս սփռել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ այդ նախագիծը շատ արժեքավոր է համարել ու աջակցել է։ Ես էլ, տեսախցիկը ձեռքիս, սիրողական մակարդակով ցանկանում եմ մարդկությանը լսելի դարձնել այս ժառանգության մասին»,-ասել է նա։

Նյութի աղբյուր` http://www.slaq.am/arm/news/1087544/

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ