Տնտեսություն - Անվավեր են ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը Հայաստանում

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «Շերինգ Փլաու Սենտրալ Իստ ԱԳ» շվեյցարական ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.

1. «Մերկ Շարպ և Դոհմ Բ.Վ.,Վարդերվեգ 39, 2031 ԲՆ Հարլեմ, Նիդերլանդներ - պիտակավորում, երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող (Մերկ Շարպ և Դոհմ Կորպ., Սամնեյթաուն Փայկ Պ.Օ. Բոքս Վեստ Փոյնթ, Փենսիլվանիա 19486-0004, ԱՄՆ - դեղաձևն արտադրող, առաջնային փաթեթավորող» դեղագործական ընկերության արտադրության «Հ-Բ-Վաքս II, Բ լյարդաբորբի մակերևույթային անտիգեն (ադսորբված ալյումինիումի վրա) (ռեկոմբինանտ), դեղակախույթ ներարկման, 10մկգ/մլ, ապակե սրվակ» և «Հ-Բ-Վաքս II, Բ լյարդաբորբի մակերևույթային անտիգեն (ադսորբված ալյումինիումի վրա) (ռեկոմբինանտ), դեղակախույթ ներարկման, 5մկգ/ 0,5մլ, ապակե սրվակ (1)

2. Նիդերլանդների «Ն.Վ. Օրգանոն, Մոլենշտրատ 110, 5342 ՍՍ Օսս» դեղագործական ընկերության արտադրության «Իմպլանոն, էտոնոգէստրել, իմպլանտ ենթամաշկային ներդրման, 68մգ, իմպլանտ ապլիկատորով»

3. «Շերինգ-Պլաու Լաբո Ն.Վ.,Ինդաստրիպարկ 30 Բ2220, Հեիստ-օպ-դեն-Բերգ, Բելգիա - երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող(դեղաձեվն արտադրող Բաքստեր Օնկոլոջի ԳմբՀ, Կանտշտրասե 2, 33790 Հալե/Վեստֆալեն, Գերմանիա)» դեղագործական ընկերության արտադրության «Տեմոդալ, թեմոզոլոմիդ, դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 100մգ, 100մլ ապակե սրվակ»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Բեռլին-Քեմի ԱԳ» գերմանական ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.

1. Գերմանիայի «Մենարինի-Վոն Հեյդեն ԳմբՀ» դեղագործական ընկերության արտադրության «Կորվիտոլ, մետոպրոլոլ (մետոպրոլոլիտարտրատ), դեղահատեր, 50մգ, բլիստերում (30/3x10/, 50/5x10/, 100/10x10/)»

2. «Բեռլին-Քեմի Ա.Գ., Գլինիկեր Վեգ 125, 12489 Բեռլին, Գերմանիա` բաց թողնման հսկող (դեղաձևն արտադրող` Բեռլին-Քեմի ԱԳ, Տեմպելհոֆեր Վեգ 83, 12347 Բեռլին, Գերմանիա; փաթեթավորող` Աեսիկա Ֆարմասյուտիկալս ԳմբՀ, Միտելշտրասե 15, 40789 Մոնհեյմ, Գերմանիա)» դեղագործական ընկերության արտադրության «Կորվիտոլ 50, մետոպրոլոլ (մետոպրոլոլի տարտրատ), դեղահատեր, 50մգ, բլիստերում (30/3x10/, 50/5x10/, 100/10x10/)»

3. Գերմանիայի «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» դեղագործական ընկերության արտադրության «Կորվիտոլ, մետոպրոլոլ (մետոպրոլոլիտարտրատ), դեղահատեր, 50մգ, բլիստերում (30/3x10/, 50/5x10/, 100/10x10/)»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Հոֆֆման-Լյա Ռոշե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Ֆրանսիայի «Սենեքսի Ս.Ա.Ս., Ֆոնտենե սու Բուա» դեղագործական ընկերության արտադրության «Վալիում, դիազեպամ, լուծույթ ներարկման, 5մգ/մլ, 2մլ ամպուլներ (10)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Նյութի աղբյուր`

 http://www.panorama.am/am/news/2016/03/23/%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80-%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/1549971

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ