Պաշտոնական - Վարչապետ. «Կառավարությունը շարունակելու է աջակցել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի իրականացմանը»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը հավաստագրերը հանձնել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահներին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիրն ստացող ուսանողներին՝ համոզմունք հայտնելով մրցույթի անաչառ ու թափանցիկ անցկացման կապակցությամբ: Ընդգծելով, որ այս ծրագիրը վկայում է ՀՀ կառավարություն – ՀԵՀ արդյունավետ համագործակցության մասին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրի շրջանակում նաև առանց մրցույթի ՀՀ սահմանամերձ համայնքներից 142 ուսանողի ուսման վարձի փոխհատուցումը և հորդորել երիտասարդներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները:

Նյութի աղբյուր` http://168.am/2016/03/22/612700.html

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ