Տնտեսություն - Ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է շուրջ 9.8 մլն խմ ջուր

Ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է շուրջ 9.8 մլն խմ ջուր Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ ՀՀ ԳՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է ս/թ մարտի 17-21-ը ցրտահարության ռիսկերը նվազեցնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին ինտենսիվ ոռոգում իրականացնելու համար  հատկացված ոռոգման ջրի վերաբերյալ: Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել  հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով.

1.      Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր. –          31-րդ դիտակետից՝  6.0 խմ/վրկ ելքով, –          Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով: Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների շուրջ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

2.      Ստորին-Հրազդանի ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 1040.0 հազ.խմ, 3.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է  Էջմիածնի տարածաշրջանի շուրջ 300 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

3.      Հրազդան գետից Արզնի- Շամիրամ ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 860.0 հազ.խմ ջուր, 2.5խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Աշտարակի տարածաշրջանի շուրջ 250 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

4.      Ախուրյան գետից 4 օրվա, Ախուրյանի ջրամբարից՝ 2 օրվա ընթացքում  Թալինի մայր ջրանցքով տեղափոխվել է 2070.0 հազ.խմ ջուր,  6.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանի շուրջ 600 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

5.      Արաքս գետից Արմավիրի մայր ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 4300.0 հազ.խմ ջուր, 12.5 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Արմավիրի տարածաշրջանի շուրջ 1200 հա պտղատու այգիների հողօգտագործողներին: Միաժամանակ ջուր է մատակարարվել ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող լոկալ խորքային և հորիզոնական պոմպերով: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում ս/թ մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է  շուրջ 9.8 մլն խմ ջուր, որով  հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3.5 հազար  հա պտղատու այգիներ:   ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/03/22/670137/ 

© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ