Ժամանց և շոու բիզնես - Օրական 6 անգամ սելֆի անելը նևրոզ է

Հոգեբանական կենտրոնի ղեկավար, կլինիկական հոգեբույժ Արթուր Գարագանովը կարծում է, որ օրական 6 անգամ սելֆի անելը նևրոզ է, որը պետք է բուժել։ Այս մասին տեղեկացնում է Informing.ru-ն։

Հոգեբանի խոսքերով՝ մասնագետները սելֆիի սիրահարներին դասակարգել են երեք կատեգորիայի։ Առաջին՝ ամենաանվտանգ կատեգորիայում ընդգրկվել են նրանք, ովքեր օրական երեք անգամ են սելֆի անում, սակայն դրանք չեն տեղադրում սոցցանցերում։ Հաջորդ (երկրորդ) կատեգորիայում ընդգրկված անձինք արդեն կարիք ունեն հոգեբանական ուղղման։

Իսկ ահա երրորդ կատեգորիան ամենավտանգավորն է, երբ մարդն օրական առնվազն 6 սելֆի է անում և մշտապես դրանք տեղադրում սոցցանցերում։

Նյութի աղբյուրը` http://www.slaq.am/arm/news/1086096/

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ