Մշակույթ - «Մշակույթի նախարարությունը Գառնիի XI դարի կամարակամուրջը երեսպատել է գազարագույն տուֆով եւ դարձրել «Հյուսիսային պողոտա-կամուրջ»

Հեթանոսական տաճարը, գետը, հեքիաթային բնությունը մեծ խորհուրդ ունեն, առանց որի գառնեցին չի կարող գառնեցի լինել: Արդեն մեզանից խլվել է հեթանոսական տաճարը, մուտքին ճաղավանդակներ են տեղադրվել եւ մարդիկ չեն կարող առաջվա պես ուզած պահին այցելել նրան:

Մուտքը վճարովի է, իհարկե ոչ գառնեցու համար, բայց, այնուամենայնիվ, օտարացում է գնում տաճարի եւ բնակչության միջեւ: Մեզանից անդառնալիորեն խլվել է Ազատ գետի կիրճում գտնվող XI դարի կամարակամուրջը: Մշակույթի նախարարության «ջանքերով» այն երեսպատվել է գազարագույն տուֆով եւ դարձել է «Հյուսիսային պողոտա-կամուրջ»:

Երբեմնի այդ համեստ, արծվաթռիչք կամուրջը այնքան ներդաշնակ էր տեղանքին, որ նույնիսկ փորձված աչքը չէր նկատում նրան: Այժմ փորձ է արվում Ազատ գետն օտարել ժողովրդից: 

Նյութի աղբյուր`  http://www.aravot.am/2016/03/11/666488


Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր

Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ