Տնտեսություն - «Ոչ ոք իրավունք չունի շահարկելու ձկնարտադրողների անունները». Արթուր Աթոյան

«Ներկայումս ձկնարտադրության ոլորտում սկսվել է սխալ արտադրության և տեղական քաղաքականության գործընթաց: Չիրազեկված, իրավասություն չունեցող յուրաքանչյուր անձ իրեն իրավունք է վերապահում ոչ ճշգրիտ ինֆորմացիա տարածել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց <<Ձկնարտադրողների և ձկնաարտահանողների միության>> նախագահ Արթուր Աթոյանը:

Այդպիսի մի դեպքի հետ առնչվեցի նաև իրենք, երբ պետք է անցկացնեին մի ծրագիր՝ կապված ձկնարտադրության բարեփոխումների հետ: «Գատո» ծրագրի շրջանակներում պետք է իրականացնեին գյուղատնտեսական արտադրական տեխնոլոգիաների օգտագործում:

Եվ հենց այդ ժամանակ սխալ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածվեցին, որոնք 2014 թվականի ընթացքում էին քննարկվում: 2015 թվականի աշխատանքների ժամանակ դրանք ի չիք դարձան: Խոսքը վերաբերում էր 8567 հա տարածքին, որը չէր ոռոգվում՝ պատճառաբանելով, թե ձկնաբույծները շատ են ջուր օգտագործում:

«Սա չի համապատասխանում իրականությանը, առավել ևս չի առնչվում ձկնարտադրողի հետ: Ոչ ոք իրավունք չունի շահարկելու ձկնարտադրողների անունները»:

Նախ այդ ջուրը կենցաղային նպատակով չի օգտագործվում, այն օգտագործելի չէ, քանի որ դրանում կան աղային միացություններ:

Նաև մեղադրանք է հնչել, թե ձկնարտադրողները ջրառ են օգտագործում, սակայն նման բան նույնպես չկա: Նրանց տվյալներով այդ ջրառի 61 տոկոսը օգտագործում են ձկնարտադրողները, իսկ այլ տվյալներով, այն կազմում է 13 տոկոս: Իսկ Բնապահպանության նախարարության տվյալները շատ ավելի քիչ են:

«Մեկ խոսքով ձկնաբուծության մասին կարող եմ ասել, որ դամոկլյան սուր է կախված Հայաստանի ձկնարտադրողների գլխին, հատկապես մանր ձկանարտադրողների: Այսօրվա ձկնաբույծը չի կարողանում հստակ քայլերի դիմել»,-ավելացրեց ձկնաբույծ Հայկազ Զեյնալյանցը:

Պատճառները շատ են: Նախորդ տարիների ջուրն ավելի որակյալ էր, իսկ ձուկը շուկայում ավելի բարձր գին ուներ:

Այժմ վիճակը փոխվել է՝ ջուրը պակասել է, որակը՝ փոխվել: Այս ամենը շտկելու  համար էլեկտրաէներգիա են օգտագործում և այլ միջոցներ: Թանկացել է նաև ձկան կերը, վերջինս ավելի անորակ է դարձել:

Ձկնաբույծի խոսքով, վերջին տարիներին ձկան արտահանումը պակասել է, եկած գումարներն ավելի քիչ են: Կորուստները կապված են նաև հարկերի հետ:

 

Մելինե Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ