Տնտեսություն - «Մի քանի տարի հետ բոլոր երկրները կապվելու են միմյանց՝ առանց Հայստանի տարանցիկության». Գագիկ Աղաջանյան

«Իրավիճակը է փոխվել տարածաշրջանում, և շատ հարցեր են առաջացել այդ փոփոխություններից, որոնք կախված են և՛ իշխանական, և՛ տնտեսական թևերի հետ: Համենայն դեպս կան շահագրգիռ կողմեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ապավեն» բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանը:

Վերջինս հակված չէր Հայաստանի ճանապարհային բեռնափոխադրումների գեղեցիկ ցուցանիշ ներկայացնել: Սակայն ըստ նրա, Հայասատանի համար ստեղծվել են ունիկալ պայմաններ, այս քսան տարիների ընթացքում:

 «Հայաստանը ունի պոտենցիալ կազմակերպություններ, որոնց միջոցով կարող է կապող օղակ հանդես գալ հարևան երկների միջև»,- ավելացրեց նա:

Ուղղակի պետք է իրականացնել արագ գործողություններ, որպեսզի մենք մեր տեղը ունենանք այս ոլորտում: Նախ պետք է կատարել օրենսդրական փոփոխություններ: Ասում է ամենայն պատասխանատվությամբ, որ մաքսային օրենսդրության այն կետերը որոնք վերաբերում են տարանցիկ բեռնափոխադրումներին, ուղղակիորեն խոչընդոտ է տարանցիկ փոխադրմանը:

«Եթե հարևան երկրները այս օրենսդրությունը կիրառեն Հայաստանի նկատմամբ, մենք կունենանք լուրջ խնդիրներ: Այդ օրենսդրությունը արմատապես փոփոխության ենթակա է: Մեզ համար այդ հիմա ակտուալ հարց է դարձել»:

Խնդիր են նաև ճանապարհային հարկերը, տուրքերը և շատ այլ հարցեր, որոնք այսօր ուշադրության արժանի են և պետք է հարմարեցվեն այսօրվա պահանջներին:

Խոսելով երկաթուղու մասին՝ բանախոսն ասաց, որ խնդիրը բարդ է: Տարանցիկ բեռնափոխադրումները Իրանից Ռուսաստան, որը պետք է անցնի նաև Հայաստանի կողքով, այժմ այն միայն քաղաքական պլան է: Իսկ մենք կարող ենք այժմ միայն  մտածել Վրաստանի համար՝ տարանցիկության հարցով:

Բարդությունը նաև այնտեղ է, որ Հայաստանը նախկինում եղել է կապող օղակ մյուս երկրների միջև: Մի քանի տարի հետ բոլոր երկրները կապվելու են միմյանց՝ առանց Հայաստանի տարանցիկության:

Գագիկ Աղաջանյանի խոսքով, ինքն այդքան էլ համաձայն չէ, որ Հայաստանը շրջափակման ենթարկված երկիր է, ուղղակի կան երկրներ, որոնք ցանկանում են շրջափակել մեզ: Այս պայմաններում գտնելով էլ մենք կարող ենք օգտվել առիթից իրականացնել այն, ինչի մասին երկար տարիներ խոսել ենք: 

 

Մելինե Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ