Մշակույթ - «Զորավար Անդրանիկն ասում էր, ամեն անգամ գլուխդ բարձին դնելիս պետք է մտածես, թե ինչ ես արել հայրենիքիդ համար». Իլյիչ Բեգլարյան

«2015 թվականին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, Երևանի բոլոր համայնքներում և մարզերում կազմակերպվել են մեծ հանդիսություններ: Այդ ամենի իրագործման համար շատերն են աջակցել: Ամեն տարի բարձրանալով Եռաբլուր՝ տեսնում ենք, թե որքան շատ մարդիկ են  եկել մեծ զորավարի ծնունդը շնորհավորելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանաս ասաց Ֆիդայանակ շարժման Զորավար Անդրանիկ թանգարանի հիմնադիր Իլյիչ Բեգլարյանը:

 Վերջինս մեծ ոգևորություն է զգում, երբ երիտասարդներն են այցելում թանգարան,: Հենց այդտեղ են  ծանոթանում և տեսնում Զորավարի մասունքները, այն ինչ կապված է նրա հետ:

Իլյիչ Բեգլարյանի խոսքով, Զորավար Անդրանիկը կարողանում էր ամեն դժվար պահին կողմնորոշվել, ծրագրել  քայլերը հերթականությամբ:

Շատերն են կարծիք հայտնել Զորավարի մասին, ասելով՝ «Արծվի տեսողությամբ, առյուծի ուժով սիրտը ծով, հոգին՝ տիեզերք»:

«Առանց Զորավար Անդրանիկի հետ խորհրդակցության ոչ մի քայլ չէին կատարում: Ռուս հրամանատարը, գլխավոր հրամանատարությանը գրել էր, որ չեն կարող հարձակվել թուրքերի վրա, քանի որ մեծ հարձակում կարող է լինել, սակայն Զորավար Անդրանիկը դեմ գնաց այդ ամենին և թույլտվություն հայտնեց գրավել Բասենը և գրավեց»,-ավելացրեց Իլյիչ Բեգլարյանը:

Եվ պատահական չէ, որ Զորավարին տվեցին բազում կոչումներ և շքանշաններ: Բացի դա Ռուսաստանում լույս է տեսել երկու գիրք, որտեղ կա նաև Անդրանիկի անունը, ով հանդես է գալիս  գլխավոր հերոսների շարքում:

Այն հարցին, թե որն է եղել Զորավարի պատգամը այժմյան սերնդին, բանախոսը պատասխանեց,  «Որ մենք անկախություն ունենանք, դա նրա մեծ պատգամն էր»:

Իլյիչ Բեգլայանը չի ցանկանում, որ թանգարանը պետական կարգավիճակ ունենա, քանի որ այն ձեռք չի տալիս, բոլոր մասունքները կգնան պետության  իշխանության ներքո:

Թանգարանը Սկզբում ցուցասրահ է եղել, այնուհետև դարձել թանգարան: Վերջերս բացվեց Զորավար Անդրանիկ ցուցասրահը: Թանգարանը ունի երեք հազար նմուշ, վերջին մասունքը եղել է Զորավարի թեյամանը:

«Այս տարի մեծ միջոցառումներ չեն լինի Զորավարի ծննդյան օրը,  մեծ շուքով նշում ենք հարյուրամյակներին, բայց այդ օրը թանգարանը բաց է բոլորի առաջ: Տարին երկու անգամ է մեծ միջոցառումներ լինում ՝ ծննդյան և մահվան օրերին:

Ուզում ենք հիշացնել, որ Զորավար Անդրանիկի թանգարանը միակ թանգարան է, որ անվճար է բոլոր այցելուների համար: 

 

Մելինե Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ