Տնտեսություն - «Մետաքսի ճանապարհի տարածման երկներից մեկն էլ Հայաստանը պետք է դառնա». Կառլեն Խաչատրյան

«Դոլար-դրամ փոխարժեքն երկակի ազդեցություն ունի: Դրամի կրտուկ արժեզրկումը կբերի եկամուտների կորստի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Բանախոսի խոսքով, երկու տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 20-21տոկոսով: Համեմատելով տարածաշրջանի մյուս երկրների հետ՝  Հայաստանը գտնվում է բավականին շահեկան վիճակում: Մյուս երկրներում երկակի արժեզրկում է նկատվում, մեզ մոտ կայունություն է նկատվում:

Այս ամենը կախված է մի քանի հանգամանքներից՝ նախ Կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարում, ինչից ենթադրելի է, որ ազգային արժույթի փոխարժեքը որոշվում է առավելապես  առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությամբ:

Տնտեսագետի հավաստմամբ, 2015 թվականին մեր արտահանման ծավալները որոշակի աճ են արձանագրել, մոտ 19 տոկոս: Հակառակ այս ամենին ներմուծման աճն է նվազել:

«Մեզ համար անփոփոխ դրամային արժույթը կարող է բացասական ազդեցություն ունենալ արտահանման տեսանկյունից: Իրանի հետ հարաբերությունները մի քանի հանգամանքով են պայմանավորված: Պետք է վերացնել միջազգային պատժամիջոցները, քանի որ դա կարող է հավելյալ ազդակներ բերել, ինչը ավելի կվատացնի հարաբերությունները մեր հարևան Իրանի հետ»,-ավելացրեց բանախոսը:

Հեռանկարների տեսանկյունից հարաբերությունները Իրանի հետ սերտ են զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտում, կա նաև համագործակցություն: Առյուծի բաժինը էներգետիկայում է, հիմա տարվում են երրորդ գծի շինարարակաան աշխատանքները, 2018 թվականին ակնկալվում է ավարտել կառուցումը, ինչը կմեծացնի երկու երկրների միջև արտաքին առևտրային շրջանառությունը:

Իրանի հետ հարաբերությունը պետք է դիտարկել նաև Չինաստանի լուրջ աշխարհաքաղաքական գործոն, նոր տնտեսական գաղափար՝ «Մետաքսի ճանապարհ»-ը, որի տարածման երկներից մեկն էլ Հայաստանը պետք է դառնա: Մեծ ներդրումներ է պահանջում, եթե իրականացվի, դա լուրջ ազդակ կլինի մեր երկրի տնտեսության զարգացման համար:

 

Մելինե Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ