Հասարակություն - TMM «Սովորեցրու ինձ ավելին» կենտրոնն արդեն գործում է

«Բալիկս՝ Նարեկը, ով ինը տարեկան է, ունի խոսքի զարգացման հապաղում: Տարբեր մեթոդներ ենք իրագործել, սակայն իր դրական ազդեցությունը այդքան էլ չեն տվել: Գտել ենք այս դիսքրեդ վիդեոմոդելավում ծրագրի ամերիկյան նախատիպը, որը ունեցավ իր ազդեցությունը բալիկիս խոսքի զարգացման վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց TMM «Սովորեցրու ինձ ավելին» կենտոն հկ-ի հիմնադիր Լենա Հարությունյանը:

Դա մի միջոց է, որով տեղեկատվությունը երեխաներին տրվում է ավելի մատչելի ձևով: Հիմնադիրների հետ միասին ստեղծեցին հայերեն տարբերակը՝ հայերեն այբուբենը, և փորձարկեցին իր բալիկի վրա: Արդյունքը ինը ամիս հետո զգալի է եղել:

Ծրագիրը իրենից ներկայացնում է մի միջոց, երբ երեխային ցույց են տալիս պատկերը, այնուհետև կրկնում մի քանի անգամ, որից հետո երեխան է կրկնում և բազում նկարներից ընտրում համապատասխան առարկան:

Լենա Հարությունյանի խոսքով, իրենց կենտրոնում առաջին սեմինարը կլինի շուտով, որի ընթացքում ավելի մանրամասն կներկայացնեն ծրագիրը: Ցանկանում են համագործակցել այլ կազմակերպությունների հետ, նաև ցանկություն կա Առողջապահության նախարարության հետ համագործակցելու:

Իրավաբան Ռուզաննա Հարությունյանի կարծիքով, ծրագիրը իր դրական ազդեցությունը պարտադիր կունենա: Քանի որ այն միակն է Հայաստանում իր տեսակով: «Միայն մնում է ծնողները այդ ամենը չթաքցնեն, բարձրաձայնեն և օգնեն իրենց բալիկներին: Այդ ժամանակ երեխաները կլինեն առողջ, ծնողները՝ երջանիկ»: 

Կենտրոնը ունի տասնհինգ մոդելավորած վիդեո, որը կնվիրի նաև այլ կազմակերպություններին:

Կենտրոնում աշխատելու են հատուկ մասնագետներ, աշխատանքը լինելու է միայն բարեգործական: Նպատակ ունեն նաև մանկատներում անցկացնել այս ծրագիրը:

Հաջողություն մաղթենք նրանց այս գործում և ցանկանանք մեծ հաջողություններ:

 

Մելինե Հովհաննիսյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ