Մշակույթ - «Մենք ազգովի հրաժարվել ենք մեր հայկական, ավանդական օրացույցից». Գրիգոր Բրուտյան

«Այսօր, որ ռադիոկայանը միացնենք, ոչ մի հայկական, ազգագրական երաժշտություն չենք լսի: Հասկանալի է դառնում, որ վերահսկողական աշխատանքներ չեն տարվում պետական կառույցների կողմից: Չգիտեմ, ուր փախչեմ, որ չլսեմ այդ աղբը: Դա համարում եմ նաև ազգային անվտանգության խնդիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տոմարագետ Գրիգոր Բրուտյանը:

Ըստ բանախոսի մեր հասարակությունում հոգևոր արժեքները անհատների հույսին են, նրանց նախաձեռնությամբ են պահպանվում դրանք, այսինքն՝ չկա միավորված համազգային շարժում այդ ուղղությամբ:

«Այո կան կառույցներ, չեմ բացառում, բայց ազգային արժեքների պահպանման գործառույթը նրանք չենք կատարում: Այժմ նաև վերացնում են հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշները: Երևանը այլևս Երևանին նման չէ: Ժողովուրդն է ստորագրահավաքների միջոցով պաշտպանում այդ կառույցները, բայց ինչու՞ պետք է ժողովուրդը զգաղվի այդ գործով: Այժմ էլ Զվարթնոց օդանավակայանի խնդիրն է ծառացած մեր առջև»,- ավելացրեց տոմարագետը:

«Ես նախևառաջ հոգևոր արժեքները տեսնում եմ մարդու մեջ, բոլորս պետք է հասկանանք դա, պահպանենք, նոր անցնենք տեխնիկական հարցերին: Մենք պետք է կարողանանք մարդու հասանելի շնորհները հասկանանք, ընդունենք: Սերունդներ կգան-կգնան, սակայն բարիքները նույնը կմնան, օրինակ՝ հացը չի կարող դառնալ չարիք: Մենք զարգանում ենք միայն տեխնիկապես»,- հավելեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Իսկ այն հերցին, թե ինչ վիճակ է սահմանամերձ գյուղերում, Անդրանիկ սարկավագ Մանուկյանը պատասխանեց, «Վերջերս եղա Մովսես գյուղում, այցելեցի  տներ, զորամասեր: Կան նվիրյալներ, մարդիկ այդտեղ ցանկանում են ապրել, սակայն չգիտեն՝ ինչ շարունակություն կունենա իրենց ապագան: Այդ մարդիկ անորոշության են մատնված»:

Խոսելով տոմարագիտությունը մասին՝ Գրիգոր Բրուտյանը ասաց, որ այն կրոնի հետ համահունչ քայլող, կրոնի հետ ստեղծված գիտություն է, այսինքն՝ կամայական կրոն: Ամենահին օրացույցների մեջ իր ուրույն տեղն է միշտ ունեցել հայկական օրացույցը: Մենք հիմա կիրառում ենք հռոմեական օրացույցը: Մենք ազգովի հրաժարվել ենք մեր հայկական, ավանդական օրացույցից: Չհետևելով մեր ավանդական օրացույցին՝ մենք մեզ հեռում ենք պահում բնությունից, այսինքն՝ ներդաշնակ չենք բնության հետ: 

Մելինե Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ