Մշակույթ - Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նաև՝ նրանց մասնակցությունը ավանդույթ դարձած «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որի շնորհիվ, ըստ Սերժ Սարգսյանի, համաշխարհային կինոյի լավագույն նմուշները ներկայացվում են հայ հանդիսատեսին:

Հանրապետության նախագահը ոչ պակաս կարևոր է համարել, որ ամեն տարի փառատոնի շրջանակներում Երևան ժամանող համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչներն էլ ճանաչում են Հայաստանն ու ծանոթանում հայ ժողովրդի դարավոր պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը:

Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ