Մշակույթ - Մանե Գալոյանը Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի երրորդ մրցանակակիր

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանը Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին: 

Նախօրեին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում տեղի է ունեցել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:  

Մրցույթի արդյունքներով՝ վեցական մրցանակ է հանձնվել դաշնակահարներին, ջութակահարներին ու թավջութակահարներին և ութ վոկալիստների:

Առաջին մրցանակին արժանացած մասնակիցներին տրվել է  30 հազարական դոլար և ոսկե մեդալ,  երկրորդ՝ 20 հազարական դոլար և արծաթե մեդալներ, երրորդ՝ 10 հազարական դոլար և բրոնզե մեդալներ:


Նշենք, որ երրորդ մրցանակին է արժանացել նաև ՌԴ-ն ներկայացնող ջութակահար Հայկ Ղազազյանը:

Այսօր Մոսկվայում կկայանա մրցույթի դափնեկիրների գալա համերգը, իսկ հուլիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք համերգի ժամանակ կհանձնվի մրցույթի գրան պրին, որը կազմում է 100 հազար դոլար: 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ