Տնտեսություն - Ջուրը չի թանկանա. «Երևան ջուրը» ՀԾԿՀ-ին նոր գրություն է ուղարկել

«Երևան ջուր» ընկերությունը հետ է կանգնել ջրի սակագինը բարձրացնելու որոշումից և համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղարկված գրության մեջ նշվում է, որ «Երևան ջուր» ՓԲԸ-ի հաշվի է առնում ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումը և հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը, և «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը և այն թողնել անփոփոխ:

 

«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններիմատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը' ընկերությունն առաջարկում է անփոփոխ թողնել սակագինը»,- նշվում է գրության մեջ:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից էլ տեղեկացանք, որ «Երևան ջուր» ընկերության գրությունը հիմք ընդունելով' հանձնաժողովը հուլիսի 7-ին կքննարկի և կվերահաստատի ջրի նախկին սակագինը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ