Պաշտոնական - Մեկնարկել է ամառային զորակոչը

Հայաստանում հուլիսի 1-ից մեկնարկել է 2015թ. ամառային զորակոչը: Արդեն մի քանի տարի է զորակոչն առավել  արդար և թափանցիկ կազմակերպելու համար  նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները: ՀՀ ՊՆ-ն կոչ է արել ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը և զերծ մնալ զանցանքներից:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո գործում է  ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ