Տնտեսություն - «Պռի չո՞մ ռուսները». Արշակ Սադոյանը Նազարյանի հանձնաժողովի մութ գործողությունների մասին

Այսօր Հանրային խորհրդի անդամ նախկին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների:

«Ինչպես է մեր հանձնաժողովը նպաստում թալանին

Քանի որ տնտեսական ազատ մրցակցության պայմանները չեն նպաստում գաղութային կախվածության պահպանմանը Կրեմլը փորձում է հետխորհրդային երկրներում առաջին հերթին իր ձեռքը գցել այսպես կոչված բնական մենաշնորհ ունեցող կառույցները: 
Օգտվելով մեր իշխանությունների թողտվությունից նա արդեն կարողացել է համարյա ամբողջությամբ իր տիրապետության տակ վերցնել ՀՀ հեռահաղորդակցության, երկաթուղային տրանսպորտի, գազի մատակարարման, էլեկտրոէներգայի արտադրության և բաշխման ձեռնարկությունները: 
Ցավալի է, որ հյուսիսային մեր <պարտնյորը> կարճ ժամանակում կարողացել է նաև՝ ֆինանսական և այլ լծակների օգնությամբ հանրային ծառայությունները կարգավորող մեր <անկախ> հանձնաժողովը նույնպես ամբողջությամբ իր վերահսկողության տակ վեցնել, իր կամքը ցանկացած պահի նրան թելադրել: Հանձնաժողով` որը օրեքով ընդհակառակը մենաշնարհի դեպքում պետք է թույլ չտար, որ ժողովրդի շահերը ոտնահարվեն: 
Թե ինչ աստիճանի ստրկամիտ, ենթարկվող են դարձել այդ հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչ վտանգներով է հղի նրանց կիսաքողարկված ծառայամտությունը փորձեմ ներկայացնել մի օրինակի վրա (կարծում եմ գոնե համաժողովրդական այս ընդվզումից հետո վերջապես մեր տնտեսագետները կդատապարտեն նրանց <սխալները>:) 
Հետևյալ շղթայի բոլոր օղակները՝ Տրասգազը, Գազպրոմ Արմենիան, Հրազդանի ջեկը (նաև 5-րդ էներգոբլոկը), Բարձրավոլտը, Բաշխիչ ցանցերը մենաշնորհային կարգավիճակով են գործում: Նրանց կողմից մատուցվող ծառայությունների, ապրանքների սակագները, ինչպես նաև շահույթաբաժնի չափը սահմանում է Ռ. Նազարյանի հանձնաժողովը:
Իհարկե ոչ թե հիմարության, այլ օտարի կամքին ենթարկվելու պատճառով հանձնաժողովը նշված կազմակերպությունների համար սահմանել է շահույթաբաժնի հաշվարկման մի կարգ՝ ըստ որի շահույթի չափը որոշվում է ընդհանուր հասույթի (շրջանառության) որոշակի տակոսով (8-ից մոտ 12%):
Արդյունքում ստացվում է մի իրավիճակ երբ՝ 
ինչքան թանկ լինի գազը սահմանին, ինչքան օրինակ Տրասգազն ու Գազպրոմը շատ ծախսեր կարողանան ցուց տալ ընդամենը խողովակներով գազի տեղափոխման համար, ինչքան շատ, թեկուզ ավելորդ, աշխատողներ պահեն, ինչքան բարձր գներով գնեն սարքավորումները, ինչքան շատ ավելորդ այլ ծախսեր անեն այնքան մեծ կլինի նրանց կողմից մատակարարվող գազի ինքնարժեքը հետևաբար նաև սակագինը: Եվ քանի որ մենաշնորհ է տրված և սպառողները ստիպված են միայն նրանցից գնելու այն ապա բարձր սակագնի դեպքում, մեծ կլինի նաև նրանց շրջանառության ընդհանուր ծավալը՝ արդյունքում այնքան մեծ կլինի շահույթաբաժինը:
Եվ քանի որ թալանի նույն տրամաբանություն է գարծում վերը նշված շղթայի բոլոր օղակների համար, ապա սակագների անընդհատ բարձրացմանը նպաստող և անդհակառակը ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացմանը խոչընդոտող ավելի վնասակար բան հնարավոր չէ մտածել: Ցավոք սա է այսորվա մեր իրականությունը: 
Ինչ վերաբերում է կոնկրետ ՀԵՑ-ին ակնհայտ է, որ հլու-հնազանդ հանձնաժողովի կողմից ամրագրված այս արատավոր կարգը առաջին հերթին ձեռք է տալիս նրան:
Ինչքան բարձր գնով ՀԵՑ-ը էլեկտրոէներգիան գնի կայաններից, ինչքան մեծ կորուստեր կարողանա ցույց տալ, ինչքան շատ ուռճացնի աշխատակազմը, բարձրացնի նրանց աշխատավարձը, ինչքան շուկայականից ավելի բարձր գներով գնի սարքավորումները, մարդատար և բեռնատար ավտոմեքենաները, դրանց մասերը, ինչքան ճոխ կահավորվեն առանձնասենյակները, վերանորոգման, շահագործման, ամորտիզացիայի ինչքան մեծ ծախսեր կարողանա պարտադրել, այնքան մեծ կլինի մեկ կիլովատի ինքնարժեքը, այնքան մեծ կլինի ՀԵՑ-ի ընդհանուր հասույթը՝ հետևաբար շահույթի մասնաբաժինը: 
Ինչ արդիականացման, էժանացման, արդի նվաճումներից օգտվելու, արդյունավետ ներդրումների մասին կարող է խոսք գնալ, երբ գործում է՝ որքան կարողանում ես արհեստականորեն թանկացնել սակագինը, այնքան ավելի մեծ շահույթ ես ապահովում սկզբունքը, այնքան ավելի հեշտությամբ ես կարողանում ավելի ճոխ մասնաբաժին հանել և Ինտեր ՌԱՕ-ին, և Կրեմլին, և իրենց Բիբիններին:
Պարզ չէ, որ Կրեմլին միայն իր շահն է հետաքրքրում: Եվ եթե մեր հանձնաժողեվը առաջին հերթին նրանց է ծառայում՝ դա արդեն միայն մեր գործն է, մեր գարշապարը: 
Եվ ընդհանրապես՝ ժամանամն է հստակեցնել, որ սևաքամակների փրկության գործը, միայն սևաքամակների գործն է՝ աշխատենք չխեղդվել: Եվ պռի չոմ ռուսները»: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ