Պաշտոնական - «Գազպրոմ-Արմենիան» հունվարի 1-ից սահմանին ՌԴ-ից այլ գումարով է գազը ստանում

««Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը սահմանին Ռուսաստանից գազը ստանում է 165 դոլարով: Այս գինը գործում է այս տարվա հունվարի 1-ից: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների նախագահների կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նշենք, որ մինչ այդ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր մայր ընկերությունից՝ «Գազպրոմից» գազը գնում է 189 դոլար՝ հազար խմ-ը: 

Ե.  Զախարյանը «Տնտեսական հարցերով համաժողովի» նիստի ժամանակ ասաց, որ գազի մատակարման նախկին և ներկա գների տարբերությունը  25 դոլար է կազմում, սակայն որոշում կա, որ այն այլ նպատակներով ծախսվի: 

«Որոշվել է, որ ամբողջությամբ այդ գումարը պետք է գնա «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տրամադրության տակ: Դրա նպատակն այն է, որ փոխհատուցվի դրամ-դոլար փոխարժքի արդյունքում առաջացած վնասը և որոշ ներդրումնային ծրագրերի իրականացման համար»,- նշեց նա:

Նախարարը նշեց նաև որ այլ մանրամասներ կդառնանան հանրության սեփականությունը, բոլոր փաստաթղթերի ձևակերպումից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելի մանրամասն կանդրադառնա այդ հարցին:

 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ