Տնտեսություն - «Հին Էրիվան» VS «Յունիբանկ» դատավարությունը շարունակվում է

«Հունիսի 24-ին, ժամը 11:20 Վերաքննիչ Քաղաքացիական դատարանում դատավոր՝ Ալվարդ Հունանյանի նախագահությամբ տեղի կունենա «Հին էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ՝ Մանվել Տեր-Առաքելյանի գործով երկրորդ դատական նիստը: Գործարարը բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանի կողմից կայացված փետրվարի 12-ի «Յունիբանկի» օգտին իրեն պատկանող անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ որոշումը: Որոշման համաձայն, բռնագանձման գումարը կազմում է ավելի քան 1.024.000.000 դրամ: Առաջի նիստը սկսելուց առաջ դատավոր Ա. Հունանյանը տեղեկացրեց, որ դատարանը Մանվել Տեր-Առաքելյանի կողմից դիմում է ստացվել այն մասին, որ նիստից մի օր առաջ կտրուկ վատացել է Մ. Տեր-Առաքելյանի առողջական վիճակը և նա շտապ-օգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Դատարանին ուղղված նամակով նա նաև տեղեկացրել էր, որ ինքը ցանկություն ունի անձամբ ներկայացնել իր շահերը դատարանում: Մ. Տեր-Առաքելյանը խնդրել էր հետաձգել դատական նիստը: Այսպիսով առաջի նիստը հետաձգվեց», տեղեկացնում են Ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ