Տնտեսություն - Այսօր Երևանում բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի գլխավոր գրասենյակը

Այսօր Երևանում բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի գլխավոր գրասենյակը: 

«Վիքիմեդիա Հայաստան» գլխավոր գրասենյակի վերանորոգման և տեխնիկապես զինման աշխատանքներն իրականացրել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը հիմնել է Արթուր Ջանիբեկյանը: Այս հիմնադրամը ոչ միայն այս գրասենյակի բացման աշխատանքներն է իրականացնել, նաև վերջին երկու տարվա ընթացքում մեկնարկել և հովանավորել է մի շարք վիքի նախագծեր»,- ասաց հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով, «Վիքիմեդիա Հայաստան»-ի կողմից իրականացված «Մեկ հայ, մեկ հոդված» նախագիծը բավական հաջողություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում. «Այս, ինչպես նաև մյուս նախագծերին՝ «Վիքիճամբար», «Վիքիակումբ», անդրադարձել են համաշխարհային տարբեր լրատվամիջոցներ»: 

Հ. Հակոբյանի խոսքով, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի միջև համագործակցությունը բավականին լայն շրջանակներ է ներառում. ոչ միայն նյութական բավական մեծ աջակցություն, որի արդյունքն է տարբեր քաղաքներում «Վիքիակումբներ», «Վիքիճամբարներ» կազմակերպում, Երևանում գլխավոր գրասենյակի բացում, որոնց արդյունքն է հարյուր հազարավոր հոդվածներն ու հայերեն «Վիքիպեդիայի» մի քանի հորիզոնականով բարձրացումը համաշխարհային «Վիքիպեդիայի» հարությունում, այլ նաև ինտելեկտուալ աջակցություն:

«Իմ կողմից ներկայացված նախագծերն ընդհանրապես լրիվ նոր են «Վիքիպեդիայում»,- նշեց Հ. Հակոբյանը: 

Այսօրվա դրությամբ հայկական «Վիքիպեդիայում» կա 170 հազարից ավելի հոդված: 

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանի խոսքով, այսօր մոտ 40 հազար գրանցված խմբագիր կա: 

«Ցեղասպանության ոլորտը լավ ներկայացված է: Աշխատել ենք այլ լեզուներով «Վիքիպեդիաների» հետ: Ապրիլի 24-ին բազմաթիվ «Վիքիպեդիաներում» գլխավոր էջում Հայոց ցեղասպանության մասին հոդվածն էր: Այն հոդվածները, որոնք մենք կարևորում են, ներկայացնում ենք համապատասախան «Վիքիմեդիա» կազմակերություններին, իրենք թարգմանում են»,- ասաց Ս.Մկրտչյանը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ