Պաշտոնական - Կառավարությունում քննարկվել են ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակներ ինախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարա րԱրմեն Մուրադյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը,  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,  ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՀՀ մարզպետները:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հ Հմարզերում, մասնավորապես, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և քաղաքաշինության ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանների համակարգված համատեղ աշխատանքը և բարձրացված հարցերի լուծման առնչությամբ մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին: Անդրադառնալով մարզերում մանկապարտեզների հետ կապված իրավիճակին՝ վարչապետը հանձնարարել է ՏԿԱԻ նախարարին ու մարզպետներին՝ մինչևհունիսի վերջ ուսումնասիրել ՀՀ մարզերի բոլոր մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանները և քայլեր ձեռնարկել, որպեսզի սեպտեմբերին իրավիճակը լիովին կարգավորված լինի:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ